Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69788.38-3.55 TOPIX - 3990.38-2.56
STOCKS CHINA:  HANG SENG - 23336.28-1.82 SSEC - 4106.25-1.37
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
23/06/2026  CBA:  USD - 368.08+0.01 GBP - 486.68-0.42
23/06/2026  CBA:  EURO - 419.65-1.94
23/06/2026  CBA:  GOLD - 49667+546 SILVER - 785.19+19.96
ՏՄՊՊՀ – ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԵԱ ԲԵԼԵՆԻԻՆ
25/05/2010 00:44
Կիսվել

ՏՄՊՊՀ – ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՆԴՐԵԱ ԲԵԼԵՆԻԻՆ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն այսօր ընդունել է Հունգարիայի մրցակցության մարմնի գլխավոր քարտուղար Անդրեա Բելենիին և գլխավոր խորհրդական Էմեշե Բորզային` Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հայաստանում արտագնա միջազգային սեմինարի կազմակերպման հարցերի և թեմայի քննարկման նպատակով:
 
Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնն ամեն տարի տարբեր երկրների մրցակցային մարմինների մասնագետների համար Բուդապետում իրականացնում է սեմինարներ: Առաջիկա միջազգային սեմինարը հունիսի վերջին լինելու է արտագնա և կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի կունենա Հայաստանում, որին նախնական տվյալներով, կմասնակցեն 17 երկրի մրցակցային մարմինների ներկայացուցիչներ և անկախ փորձագետներ (մոտ 40 մարդ): Ողջունելով կենտրոնի նախաձեռնությունը, Ա. Շաբոյանն իր ղեկավարած կառույցի պատրաստակամությունը հայտնեց միջոցառումը լավագույնս կազմակերպելու հարցում աջակցության համար:
 
Անդրեա Բելենիի ներկայացմամբ, Հայաստանում անցկացվելիք սեմինարի թեման գերիշխող դիրքի չարաշահումն է, որը կընդգրկի ոչ միայն տեսական հարցեր, այլ նաև կքննարկի կոնկրետ գործեր: «Թեման շատ արդիական է Հայաստանի համար. ներկայումս ՀԲ փորձագետի հետ մենք աշխատում ենք մեր օրենսդրության բարեփոխման վրա և շատ օգտակար կլինի միջազգային փորձի ուսումնասիրությունը»,- նշեց Ա. Շաբոյանը, ավելացնելով. «Մենք կցանկանայինք առավել գործնական խնդիրների և օրինակների քննարկում, ինչպես նաև առավել շատ տեղեկատվություն»:
 
Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (Budapest RRC) հիմնադրվել է 2005 թվականին` Տնտեսական եւ համագործակցության զարգացման կազմակերպության և Հունգարիայի մրցակցության մարմնի ջանքերով: Կենտրոնի նպատակն է միջին, արեւելյան եւ հյուսիս-արևելյան Եվրոպայի տարածաշրջանում խթանել մրցակցության օրենքը և քաղաքականությունը: Կենտրոնի կողմից պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ և համաժողովներ փորձագետների, պետական պաշտոնյանների, ոչ կառավարական կազմակերպությունների եւ այլ մասնագիտացված խմբերի միջև, իրականացվում ուսուցման, տեխնիկական աջակցության, համագործակցության ծրագրեր և այլն: Հանձնաժողովի մասնագետները պարբերաբար մասնակցում են Բուդապեշտում կազմակերպվող սեմինարներին և հանդիպումներին:

AMP
23/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.08
+0.01
Եվրո (EUR)
419.65
-1.94
Ռուբլի (RUR)
4.9314
-0.0499
Լարի (GEL)
139.03
+0.2
49667
+546
Արծաթ
785.19
+19.96