ՀԿԾՀ – ՋՐԻ ԳԻՆԸ ՉՓՈԽՎԵՑ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մայիսի 25-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը:
Քննարկելով վերը նշված հարցը և, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կողմից «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվելիք սուբսիդավորումը, հանձնաժողովը որոշել է` թողնել անփոփոխ սպառողներին խմելու ջրի մատակարարման գործող գումարային սակագինը` 181 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը):
Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2010 թվականի հուլիսի 8-ից: