Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԸ
27/05/2010 12:22
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԸ

Ոգելից խմիչքի շշալցում` ծայրահեղ հակահիգիենիկ պայմաններում. ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքը բացահայտել են Տաշիրի տարածքային հարկային տեսչության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել և հաստատվել է, որ ստացված օպերատիվ տեղեկատվությունը ստույգ է` ոգելից խմիչքի կեղծ շշալցմամբ Լոռիում զբաղվել է Ստեփանավանի բնակիչ Խաչատուր Հունանյանը:

Օպերատիվ հետախուզության վարչության արագ հակազդման բաժնի աշխատակիցները նախ հայտնաբերել են Հունանյանին, ապա ստուգման է ենթարկվել նրան պատկանող ավտոմեքենան, որի բեռնախցիկում հայտնաբերվել է «Золотые купола» պիտակով մի քանի տասնյակ շիշ օղի: Ստուգումները շարունակվել են Հունանյանի տանը. վերջինս խոստովանել է, որ առանց պետական գրանցման ձեռնարկատիրությունը նա ծավալել էր իր սեփական տան առաջին հարկում: Այսպես կոչված արտադրամասում ևս հայտնաբերվել է շշալցված շուրջ 200 շիշ օղի, հազարավոր դատարկ շշեր, խցաններ, 96 տոկոսանոց օղու սպիրտ: Ապօրինի ձեռնարկատերը խոստովանել է նաև, որ այս պայմաններում շշալցումն իրականացվել է 2,5 տարի:

Նախնական հաշվարկներով, այս գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը շուրջ 11,5մլն դրամի է հասնում, իսկ պետ.տուրքի մասով պետական բյուջե չի վճարվել 45մլն դրամ:
Օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների և Մարտունիի բաժինների աշխատակիցներն էլ օղու ապօրինի շշալցման և մանրածախ վաճառքի դեպքեր են բացահայտել Մարտունիում, Արմավիրում և Արարատում` ընդհանուր առմամբ` մի քանի հարյուր շիշ: Որոշ դեպքերում վաճառված օղիները եղել են առանց ակցիզային դրոշմանիշերի:

Հատուկ միջոցառումների բաժինը նաև օպերատիվ այլ տեղեկություն էր ստացել, ըստ որի մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում եվրապատուհանների ապօրինի արտադրամաս է գործում: Իրացնելով օպերատիվ տվյալները` հաստատվել է, որ մատնանշված տարածքում, իրոք, ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել բնակիչ Սարմեն Ասատրյանը: Պարզվել է նաև, որ վերջինս «ԱՍԱՍԱՐՄԵԴԻ» ՍՊԸ տնօրենն է, որը նախկինում գործել է Թալինի շրջանում և դադարեցրել էր գործունեությունը դեռևս 2008թ.-ին:

Օպերատիվ հետախուզության վարչության Շահումյանի բաժինն էլ առանց պետական գրանցման կահույքի արտադրամաս է հայտնաբերել: Այն պատկանել է ֆիզիկական անձ Արմեն Մովսիսյանին, ով այս տարվա փետրվարից արտադրել և իրացրել է ավելի քան 1,5մլն դրամ արժողության կահույք: Ստուգման պահին արտադրամասում արձանագրվել է նաև շուրջ 2մլն դրամի արտադրանք:

AMP
21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26