
Վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը
«Հայփոստ» ՓԲ ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել Չինաստանում:
Արմենպրեսի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Վերաբացվել է ԱՄՆ Դելավեր նահանգում գործող «Հայփոստի» դուստր կազմակերպությունը, ինչը կխթանի ԱՄՆ-ի հետ առևտրաշրջանառությունը: Ընկերությունը պատրաստվում է դուստր կազմակերպություն հիմնել նաև Չինաստանում»,- ասաց Արշակյանը:
Նախարարը նշեց, որ ընթացքի մեջ են Ռուսաստանի Դաշնության փոստային ծառայության հետ երկկողմ բանակցությունները, որոնց արդյունքում զարգանալու են բազմաթիվ նոր փոստային լոգիստիկ ծառայություններ: Համագործակցույթան արդյունքում կխթանվի նաև Հայաստանից Ռուսաստան փոքր բեռների առաքումը:
Հակոբ Արշակյանը հավելեց, որ մշակման փուլում է «Հայփոստի» զարգացման նոր ռազմավարությունը:
Նորայր Շողիկյան
10:50 13/04 | Առք | Վաճառք |
AMD / USD | 515.00 | 520.00 |
AMD / EUR | 612.00 | 619.00 |
AMD / RUR | 6.67 | 6.82 |
դոլար | ||
դոլար | ||