ՀՀ-ՈՒՄ ՄԻՋԻՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ ԿԱԶՄՈՒՄ Է 103,5 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ
2010 թվականի առաջին հինգ ամիսների կտրվածքով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 103 549 դրամ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձը բարձրացել է 6,5%-ով:
Նշենք, որ մայիսին ապրիլ ամսվա համեմատությամբ հանրապետությունում գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի 0,5% անկում:
Այս տարվա առաջին հինգ ամիսներին պետական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը սահմանվել է 84 199 դրամ, իսկ ոչ պետական հատվածում` 131 323 դրամ: