ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՆՅԱԿԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՄՈՏԵՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՃԳՆԱԺԱՄՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՆ. ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ԳՐԱՆՑՎԵԼ Է 45.9% ԱՃ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին 5 ամիսների ընթացքում հայաստանում արտադրված կոնյակի ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 45.9%-ով և կազմել 4611.2 հազար լիտր:
Հիշեցնենք, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով 2009թ.-ի արդյունքում Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել էին 38.4%-ով: