ԱՅՍ ՏԱՐԻ ՀՀ-ՈՒՄ ԼՈՒԾԱՐՎԵԼ Է ԱՐԴԵՆ 281 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա իրավաբանական անձանց (այդ թվում` ձեռնարկությունների) և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն 2010 թվականի առաջին 5 ամիսների կտրվածքով ՀՀ-ում հաշվառված առևտրային իրավաբանական անձանց թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 2.9%-ով: Ընթացիկ տարվա հունիսի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառվել է գրանցված 61 620 իրավաբանական անձ և 79 261 անհատ ձեռնարկատեր: Նշենք, որ անհատ ձեռնարկատերերի թիվը նախորդ տարվա համեմատությամբ նույնպես աճել է` շուրջ 12,9%-ով:
Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների համաձայն` ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին հանրապետությունում լուծարվել է 281 իրավաբանական անձ (այդ թվում ձեռնարկությունները և առանձնացված ստորաբաժանումները) և 860 անհատ ձեռնակատեր: