Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 433.00+1.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃՈՒՄ Է
06/07/2010 20:40
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃՈՒՄ Է

Դեռևս երկու տարի առաջ մաքսային բրոքեր հասկացությունը խորթ էր հնչում տնտեսվարողի համար: Այսօր, սակայն, մաքսային բրոքերի պահանջարկը տնտեսվարողի մոտ առկա է բոլոր մաքսատներում և մաքսային պահեստներում: Մաքսավոր-մաքսային բրոքեր-տնտեսվարող համագործակցությունը սկսել է կայանալ. ավելին, ապրիլից արդեն գործում է Հայաստանի բրոքերների ասոցիացիան, որի միջոցով առաջնահերթ շատ խնդիրների հնարավոր է համակարգված լուծում տալ: Ներկայում գրանցված և համեմատաբար ավելի ակտիվ գործող 35 բրոքերային կազմակերպություններից 27-ն այժմ ասոցիացիայի անդամ են: Օրերս ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանին էր ընդունել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը:

Բրոքերների ինստիտուտն առավել ակտիվ սկսեց գործել և կայանալ 2008թ.-ից: Սկզբնական փուլում տնտեսվարողները դեռևս պատրաստ չէին, բայց դաշտն աստիճանաբար սկսեց կարգավորվել: Մինչ հայտարարագրման գործընթացում մաքսային բրոքերներին ակտիվորեն ներգրավելը` հայտարարատուներն այդ գործառույթն իրականացնում էին դժվարությամբ, առաջանում էին հերթեր ու կուտակումներ, ուստի անհրաժեշտություն առաջացավ բրոքերների գրասենյակներ բացել տարածքային մաքսային մարմիններում: Ինքնահայտարարագրման և բրոքերային ինստիտուտի կայացման առաջին պիլոտային ծրագիրը ներդրվեց Միջազգային ճանապարհային փոխադրումների /ՏԻՐ/ մաքսատանը, երկու տարի առաջ: Պարզապես այն ժամանակ համակարգը դեռ բավականին հում էր: Միայն մեկ տարի հետո բրոքերների ծառայություններից սկսեցին օգտվել նաև մյուս մաքսատներում, իսկ այժմ արդեն բրոքերների գրասենյակներ են գործում նաև բոլոր մաքսային պահեստներում: "Բրոքերների ինստիտուտը բավականին առաջադեմ համակարգ է և կիրառվում է աշխարհի շատ, այդ թվում զարգացած պետություններում: Մենք էլ այսօր ունենք օրենսդրական համապատասխան հիմք, որով հստակ սահմանվում են բրոքերի իրավասությունները",- ասոցիացիայի նախագահի հետ խորհրդակցության ժամանակ ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը: Բրոքերային կազմակերպությունը կամ մաքսային բրոքերը մասնագիտացած է մաքսային ձևակերպումների և մաքսային հսկողության հետ կապված հարցերում, իրականացնում է բեռների հայտարարագրումը, ավելի ճիշտ` մաքսային ձևակերպումների գործընթացում նա արհեստավարժ օժանդակություն է ցուցաբերում տնտեսվարող սուբյեկտներին` միջնորդ հանդիսանալով մաքսավորի և գործարարի միջև: Իհարկե, սա չի նշանակում, թե հայտարարագրման գործընթացը վերապահված է միայն բրոքերներին: Կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք, եթե լավատեղյակ են հայտարարագրման գործընթացին, կարող են ինքնուրույն հայտարարագրել իրենց բեռները, այլ կերպ ասած` ինքնահայտարարագրում իրականացնել: Մաքսայինն այդ դեպքում որևէ արգելք չի ստեղծում: Սակայն գործընթացին չտիրապետելու դեպքում հարկավոր է դիմել բրոքերի օգնությանը: Կան կազմակերպություններ, որոնք ամսվա մեջ մի քանի անգամ են ներմուծումներ կատարում, ուստի իրենց ձեռնտու է ունենալ սեփական մասնագետին կամ բրոքերի որակավորում ունեցող աշխատակիցներին, ովքեր կարող են հայտարարագրել միայն տվյալ կազմակերպության բեռները. "Կազմակերպությունն ինքը պետք է որոշի` ունենալ մաքսային բրոքերի որակավորում ունեցող մասնագետ, թե՞ դիմել բրոքերային կազմակերպությանը: Կարող եմ ասել, որ այդ առումով այսօր նկատելի է բրոքերների պահանջարկի աճ. եթե մենք նախկինում 6 ամիսը մեկ էինք մաքսային բրոքերի որակավորման քննություն անցկացնում, ապա այժմ պատրաստվում ենք նման քննություններ կազմակերպել 1-2 ամիսը մեկ, որպեսզի այն կազմակերպությունները, որոնք մաքսային բրոքերի կարիք ունեն, հնարավորություն ունենան իրենց աշխատակիցներին ուղարկել այդ դասընթացներին: Մենք վերջերս անցկացրեցինք հերթական քննությունը, որի արդյունքում շուրջ 105 հոգի ստացան մաքսային մասնագետի որակավորում: Միաժամանակ մենք կարծում ենք, որ մաքսային միջնորդի համար անհրաժեշտ է պարբերաբար վերապատրաստման դասընթացներ կազմակերպել, և որքան հասկանում ենք, ասոցիացիան էլ այդ հարցում շահագրգիռ կողմ է",-տեղեկացրել է Ա. Աֆրիկյանը:

Հայաստանի բրոքերների ասոցիացիայի նախագահ Հրայր Գյոնջյանը ասոցիացայի ստեղծման հիմնական նպատակը համարում է բրոքերների շահերի պաշտպանությունը. "Մաքսային համակարգի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ իրենց համագործակցության ընթացքում բրոքերական կազմակերպությունները հանդիպում էին բազմաթիվ խոչընդոտների, որոնց համակարգված լուծման հրամայականն էլ հանգեցրեց կազմակերպության ստեղծմանը: Ասոցիացիան հիմնադրելիս առաջնորդվել ենք եվրոպական փորձով, ինչը պայմանավորված էր ինչպես ԵՄ անդամ երկրների այդ ոլորտում ունեցած հաջողություններով, այնպես էլ այն հանգամանքով, որ Հայաստանը որդեգրել է Եվրաինտեգրման ճանապարհը: Մեր միջնաժամկետ նպատակներից է Ասոցիացիայի անդամակցումը "Մաքսային բրոքերների եվրոպական ասոցիացիային"(COFIAD-ին): Այդ առումով պատրաստվում ենք համապատասխան նամակով դիմել Հայաստանում Եվրամիության պատվիրակությանը` COFIAD-ին անդամակցելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացման գործում ասոցիացիային համապատասխան տեխնիկական խորհրդատվության տրամադրման խնդրանքով":

Ըստ Հրայր Գյոնջյանի` շատ կարևոր է, որ կազմակերպությունների կողմից առաջարկած սակագները լինեն հրապարակային և հաճախորդը հնարավորություն ունենա ծանոթանալ դրանց և ընտրել առավել մրցունակ ընկերությունը: Առաջիկայում ասոցիացիան իր ինտերնետային էջում կենտրոնացված կերպով կներկայացնի իր անդամների վերաբերյալ տեղեկատվություն, որը կներառի նաև վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունների սակագները: Ասոցիացիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ առաջիկայում պատրաստվում են կազմակերպել սոցիացիայի անդամ բրոքերական կազմակերպությունների ներկայացուցիչների վերապատրաստում: Վերպատրաստումների ծրագիրը ներկայում մշակման փուլում է: Ծրագրի բարձր արդյունավետությունն ապահովելու նպատակով` ծրագրվում է վերապատրաստումն անցկացնող մասնագետներին վերապատրաստել Եվրոպայում:

Եթե Պետական եկամուտների կոմիտեն խախտումներ է նկատում բրոքերային մի քանի կազմակերպության մոտ, ապա այդ մասին ահազանգում է ասոցիացիային, որն անմիջապես կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկում. ասոցիացիան ունի կոնկրետ պարտավորություներ, որոնք ամրագրված են կազմակերպության կանոնադրությամբ: Եվ կանոնադրական գործառույթների խախտման համար կարող է տույժերի ենթարկել բրոքերներին կամ քննարկման միջոցով պարզել, թե ինչն է խախտման պատճառը. "Երբ սկսեցինք առավել լուրջ ուշադրություն դարձնել բրոքերների ինստիտուտի զարգացմանը, նկատեցինք, որ մաքսայինը որպես այդպիսին ազդեցության լծակներ չունի բրոքերների "դաշտի" վրա, մինչդեռ բավականին լուրջ ջանքեր են պահանջվում` ամեն բրոքերային կազմակերպության հետ նրան հուզող խնդիրներն առանձին-առանձին քննարկելու կամ նրա աշխատանքներն ուղղորդելու համար: Այդ պատճառով մենք երկու ձեռքով ողջունում ենք ասոցիացիայի ստեղծումը, որի հետ կարող ենք քննարկել ոլորտին առնչվող բոլոր հարցերը, և ողջունելին այն է, որ ասոցիացիան ինքն է ընդառաջ գալիս մաքսայինի հետ համագործակցությանը, բարեփոխման տարբեր ծրագրեր առաջարկում: Իսկ ասոցիացիայի հետ քննարկելիք շատ հարցեր կան` սկսած տնտեսվարողների կամ բրոքերների մոտ երբեմն ծագող դժգոհություններից կամ թերի հարցերից: Ասոցիացիայի հետ մեր առաջին իսկ հանդիպման ժամանակ երկուստեք կոնկրետ պահանջ ենք դրել. չեն լինելու հարցեր, որոնք չեն քննարկվելու, պետք է ասվի ամեն ինչ, պետք է յուրաքանչյուր կողմ արտահայտի իր տեսակետը, պետք է փորձենք գտնել օպտիմալ լուծումներ, իսկ եթե դրա համար օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտություն զգացվի, կփորձենք գնալ այդ ճանապարհով",-վստահեցրել է ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը: Վերջինիս խոսքով` այսուհետ ասոցիացիայի միջոցով առանձին խնդիրներին հնարավոր կլինի համակարգված լուծում տալ, իսկ այն հարցերը, որոնք բրոքերներն իրենք չէին համարձակվի բարձրացնել մաքսայինի առջև, քանի որ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ պետական մարմին-տնտեսվարող սուբյեկտ պատնեշը, այժմ կարող են իրագործել ասոցիացիայի միջոցով. "Ամենակարևորը` այս կազմակերպության հետ համագործակցելու արդյունքում դաշտը դառնալու է շատ թափանցիկ. սա ասոցիացիայի առաջնահերթ պահանջներից է` մաքսավոր–տնտեսվարող սուբյեկտ հարաբերությունները պետք է թափանցիկ լինեն":

AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85