2010Թ.-Ի ԱՌԱՋԻՆ 5 ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷԼԷԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 14.6%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2010թ.-ի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.6%-ով և կազմել 2657.6 մլն. կՎտ ժամ:
Մասնավորապես, ՋԷԿ-երում արտադրված էլերտկաէներգիայի ծավալները նվազել են 25.8%-ով և կազմել 321.1 մլն. կՎտ ժամ: Զգալիորեն աճել են ՀԷԿ-երում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները` 70.4%, 1166.6 մլն. կՎտ ժամ: ՀԱԵԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ծավալները նվազել են 2.6%-ով և կազմել 1167.6 մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները նվազել են 16.7%-ով և կազմել 2.3 մլն կՎտ ժամ: