Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 69042.11-1.42 TOPIX - 4091.46-1.51
STOCKS CHINA:  HANG SENG - 23785.79-1.43 SSEC - 3811.90-0.79
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
08/10/2026  CBA:  USD - 361.97-0.35 GBP - 477.76-1.08
08/10/2026  CBA:  EURO - 404.72-0.72
08/10/2026  CBA:  GOLD - 47661-756 SILVER - 699.25-11.33
«ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» կարգախոսն աշխարհում որակի չափանիշ դարձնելու ժամանակն է. Էդգար Ավետիսյան
23/10/2020 12:17
Կիսվել

«ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» կարգախոսն աշխարհում որակի չափանիշ դարձնելու ժամանակն է. Էդգար Ավետիսյան

ՀՀ կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին» որոշումը, որն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի դեկտեմբերի 31-ին: Ինչպիսի՞ն են տեղական բիզնեսների մտորումներն այս հարցի շուրջ: «Արմենպրես»-ը ներկայացնում է ալյումինե  դռների և պատուհանների, ապակե կոնստրուկցիաների տեղական առաջատար արտադրող PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի հետ զրույցը:

-Ի՞նչ կարծիքի եք թուրքական ծագման ապրանքների ներկրումն արգելող ՀՀ կառավարության որոշման մասին:

-Այս նախագծի ընդունումը մեր երկրի համար միանշանակ ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Նախագիծը որոշակի առումով ուշ է ընդունվում, բայց, իհարկե, ոչ ուշացած: Մինչ որոշման ուժի մեջ մտնելու ժամանակահատվածը հնարավոր է օգտագործել վերապրոֆիլավորվելու և  այլընտրանքներ, նոր մատակարարներ ու գործընկերներ գտնելու համար: Չկա թուրքական այնպիսի արտադրանք, որի այլընտրանքը չենք կարող գտնել Հայաստանում՝ հենց հայկական արտադրողից կամ ներմուծված այլ շուկաներից, չկա հումք, որը չենք կարող ձեռք բերել այլ երկրների մատակարարներից:  Թուրքական արտադրանքից  հրաժարվելը պետք է լինի ոչ միայն օրենքի պարտադրանքով, այլև մեզնից  յուրաքանչյուրի գիտակցումով. առաջին հերթին մենք ինքներս՝ որպես սպառող, պետք է վերանայենք մեր մոտեցումները ոչ միայն գործնական, այլև էմոցիոնալ մակարդակում:

-Արդյո՞ք  հայկական արտադրողն ունի այնքան ներուժ, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքից հետո կարողանա ապահովել շուկան:

-Նախորդ տարի Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ըստ ծագման երկրի հատկանիշի 268.1 մլն.ԱՄՆ դոլարի ապրանք, որոնցից 21.6 մլն դոլարի ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերն են եղել: Հիմա ժամանակն է համապատասխան քայլեր ձեռնարկել և վերանայել գործընկերային հարաբերությունները: PROFAL-ը, որպես այս ոլորտում մասնագիտացված և բազմամյա փորձ ունեցող ընկերություն  դա հնարավոր է համարում, քանի որ հումքը  մշտապես ձեռք է բերել եվրոպական առաջատար մատակարարներից: Մենք պատրաստ ենք մեր արտադրական ամբողջ ներուժն օգտագործել, որպեսզի կարողանանք փակել շուկայի փոխակերպման արդյունքում առաջացող հնարավոր բացը: Չնայած շատ կարճ ժամանակ է անցել, բայց կարող եմ արձանագրել, որ արտադրության ոլորտում մեր բազմաթիվ գործընկերներ արդեն իսկ պատրաստակամություն են հայտնել ամբողջությամբ հրաժարվել թուրքականից և  հումքի ձեռքբերման դեպքում առաջնահերթությունը տալ եվրոպականին, իսկ պատրաստի արտադրանքի դեպքում՝ տեղականին: Քանի որ արդեն իսկ  պահանջարկի աճ է նկատվում,  այս ուղղությամբ, հիմա մենք բանակցություններ ենք վարում արտերկրի մեր մատակարարների հետ, որպեսզի Հայաստանը դիտարկեն որպես մշտական գործընկեր, և մեծածավալ պատվերների դեպքում մեզ ավելի հասանելի պայմաններ ու մրցունակ  գներ առաջարկեն: Մեզ համար շատ կարևոր է, որ մեր տեղական բոլոր ընկերությունները հնարավորություն ունենան օգտվել միայն լավագույնից, կարողանան  տեղական  և արտասահմանյան սպառողին առաջարկել միայն լավագույնն ու որակյալը:

-Ինչպիսի՞ն պետք է լինեն  տեղական բիզնեսի հետագա քայլերն այս իրավիճակում:   

-Այժմ յուրաքանչյուր քայլ պետք է ուղղված լինի հանուն մեկ նպատակի՝ հաղթանակի: Մեր ամբողջ ներուժը և հնարավորությունները գործի դնելով այս փորձությունն ու մարտահրավերն էլ ենք հաղթահարելու: Կոչ եմ անում իմ գործընկերներին,  հայաստանյան  բիզնես ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, հայկական արտադրության հիմքը դնողներին և  տեղական ստարտափներին հրաժարվել թուրքականից : Մեր փորձով կարող ենք ասել, որ դա հնարավոր է:

Սիրելի՛ գործընկերներ, հիմա է հենց ժամանակը ապացուցելու, որ մեզ համար անհնարին ոչինչ չկա: Մենք կարող ենք հզորացնել մեր երկիրը, շենացնել մեր հայրենիքը: Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք բոլոր ճակատներում՝ մեր համախմբվածության, միասնաբար պայքարի ու  ջանքերի շնորհիվ: Ամեն ինչ կախված է մեզնից յուրաքանչյուրից, յուրաքանչյուրիս պատասխանատու մոտեցումից: Մենք մեր աշխատանքով ենք կերտելու հայկական արտադրության նոր մշակույթ, ձևավորելու ենք ամուր տնտեսություն ու հզոր երկիր, հայկական արտադրանքը՝ «ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»-ը,  դարձնելու ենք բարձր որակի նոր նշաձող ամբողջ աշխարհում: Ուրեմն՝ ի գո´րծ:

08/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.97
-0.35
Եվրո (EUR)
404.72
-0.72
Ռուբլի (RUR)
4.2413
-0.0068
Լարի (GEL)
139.19
-0.16
47661
-756
Արծաթ
699.25
-11.33