Տնտեսական

USD BUY - 394.00+0.00 USD SELL - 399.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+1.00
OIL:  BRENT - 73.33-0.66 WTI - 69.69-0.97
COMEX:  GOLD - 2652.70+0.33 SILVER - 30.45+0.16
COMEX:  PLATINUM - 966.30+0.59
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.64+0.16 EUR/GBP - 1.0411+0.14
FOREX:  EUR/USD - 1.0411+0.14 GBP/USD - 1.2521-0.14
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43325.80+0.07 NASDAQ - 20020.36-0.05
STOCKS US: S&P 500 - 6037.59-0.04
STOCKS JAPAN:  NIKKEI - 40281.16+1.80 TOPIX - 2801.68+1.26
STOCKS CHINA:  HANG SENG - 20092.10-0.03 SSEC - 3401.96+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
27/12/2024  CBA:  USD - 396.48+0.30 GBP - 496.79+0.30
27/12/2024  CBA:  EURO - 413.13+1.06
27/12/2024  CBA:  GOLD - 33318.44+25.21 SILVER - 375.79+0.29
Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը
05/11/2020 12:09
Կիսվել

Հայկական ԱԷԿ-ի երկրորդ ծնունդը. 25 տարի առաջ վերագործարկվեց ատոմակայանի 2-րդ էներգաբլոկը

1995 թվականի նոյեմբերի 5-ին,  վեց ու կես տարվա դադարից հետո վերագործարկվեց հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը: Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման որոշումն օգնեց Հայաստանին հաղթահարել 90-ականների էներգետիկ ճգնաժամը երբ երկիրն, ի թիվս այլ խնդիրների, ուներ էլեկտրաէներգիայի սուր դեֆիցիտ:

«Հայկական ԱԷԿ-ի աշխատանքների վերագործարկումը վառ ապացույցն է այն բանի, որ ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ անկախության և անվտանգության իրական երաշխավորն է: Այսօր Հայաստանի ԱԷԿ-ի մասնաբաժինը հանրապետության էներգահամակարգում մոտենում է 40%-ի: Միջուկային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը ռազմավարական նշանակություն ունի մեզ համար: Բացի այդ, տարածաշրջանում ստեղծված իրավիճակով պայմանավորված, արժե նշել, որ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովումը, որպես տարածաշրջանում միակ գործող ԱԷԿ-ի, մեր առաջնահերթությունն է և բխում է տարածաշրջանային անվտանգության շահերից: Տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովումը թույլ կտան ավարտել աշխատանքները հաստատված ժամկետներում և հաջողությամբ երկարաձգել կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ.», – նշեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

Սա եզակի դեպք է համաշխարհային պրակտիկայում, որ ԱԷԿ-ը լիակատար դադարից հետո կրկին միացված լինի էներգահամակարգին այդքան երկար դադարից հետո։ Հայկական ԱԷԿ-ի վերագործարկման բոլոր աշխատանքները կատարվել են սեղմ ժամկետներում՝ 2.5 տարվա ընթացքում։ Արդեն հետազոտության փուլում պարզվել է, որ առաջին էներգաբլոկը վերականգնման ենթակա չէ կոռոզիոն վնասման պատճառով։ Երկրորդը հաջողվել է վերականգնել շնորհիվ ռեակտորի կորպուսի ներքին մակերեսի մետաղի որակի, որն ունի հակակոռոզիոն պողպատից երկշերտ պաշտպանիչ ձուլվածք: Դրա շնորհիվ էլ պահպանվել է ռեակտորի կորպուսը չգործարկվելու ժամանակ: Ընդհանուր առմամբ, կայանում իրականացվել է համակարգերի և սարքավորումների ամբողջական հետազոտություն, վերականգնվել է բոլոր համակարգերի տեխնիկական վիճակը և ֆունկցիոնալությունը, իրականացվել է սարքավորումների արդիականացում անվտանգության բնութագրերի բարձրացման համար: Արդյունքում, այսօր շահագործվող №2 էներգաբլոկի անվտանգության մակարդակը էականորեն բարձրացվել է՝ 1989 թվականին կայանի փակումից ի վեր եւ առավելագույնս մոտ է միջազգային պահանջներին:

«Մշակվել և իրականացվել են ավելի քան հարյուր խոշոր և շուրջ հազար մանր միջոցառումներ, որոնք ուղղված են կայանի անվտանգության և հուսալիության մակարդակի բարձրացմանը։ Հայ մասնագետները բարձր պրոֆեսիոնալիզմ են ցուցաբերել։ Աշխատանքներն իրականացվել են ռուսական ռեակտորային սարքավորումների մշակող ձեռնարկությունների եւ նախագծողների՝ «Հիդրոպրես» կոնստրուկտորական բյուրոյի, «Կուրչատովի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի, «ԶԻՕ Պոդոլսկ» մեքենաշինական գործարանի, Կիրովի մեքենաշինական գործարանի հետ համատեղ: Ներգրավվել են նաև միջազգային կազմակերպություններ, մասնավորապես ՝ ՄԱԳԱՏԷ-ն։ Այդ ամենը մենք արել ենք պատմության մեջ առաջին անգամ։ Եվ դա, առանց չափազանցության, հսկայական փորձ էր ու ներդրում ատոմային ամբողջ ճյուղի զարգացման գործում համաշխարհային մակարդակով», – պատմեց ՀԱԷԿ-ի վերագործարկման անմիջական մասնակից, կայանի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը։

Կայանի աշխատանքը դադարեցնելու որոշումը կայացվել է Սպիտակի երկրաշարժից հետո։ Եվ չնայած կայանը չի տուժել ու լիովին աշխատունակ է եղել, երկրի ղեկավարությունը ստիպված է գնացել այդ քայլին, քանի որ դրանից տարիներ առաջ վթար էր տեղի ունեցել Չեռնոբիլի ԱԷԿ-ում։ Աշխարհը դեռ վերապրում էր այդ իրադարձության սարսափը։ Հայկական ԱԷԿ-ի կանգառի ժամանակ էլեկտրաէներգիա հիմնականում արտադրում էին ՋԷԿ-երը, որոնք մազութի մատակարարումների խափանումների պատճառով կարող էին տալ երկրի համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի միայն 10-15%-ը։ Դա հանգեցրեց էներգետիկ համակարգի լիակատար կոլապսի և իր ազդեցությունն ունեցավ յուրաքանչյուր հայկական ընտանիքի վրա։ Կայանի երկրորդ էներգաբլոկի վերականգնումը սկիզբ դրեց այսպես կոչված «Բլեք աութից» Հայաստանի դուրս գալուն։ Հայկական ԱԷԿ-ը թույլ է տվել մեկ քառորդով ավելացնել էլեկտրաէներգիայի արտադրությունը։

«Նույնիսկ քառորդ դար անց ես չեմ կարող առանց արցունքների հիշել այդ ժամանակաշրջանը։ Էլեկտրաէներգիան մատակարարվում էր խափանումներով, լույսը մեկ-երկու ժամով էին տալիս։ Տները փայտով վառարանով էին ջեռուցվում, իսկ կերակուրը պատրաստվում էր կերոսինկայի վրա: Հիմա դժվար է հավատալ դրան, բայց մարդիկ ստիպված են եղել կտրել ծառերը, որպեսզի տաքացնեին իրենց տները, հիվանդանոցներն ու դպրոցները։ Եվ ես երբեք չեմ մոռանա այն օրը, երբ մենք երկար տարիների ընթացքում առաջին անգամ լույս ունեցանք ամբողջ երեկո։ Ես հիշում եմ, որ հարևանուհուս դստեր առաջին բառը «լույսն» էր՝ «մայրիկի» փոխարեն: Երբ էլեկտրականություն էին տալիս, շուրջը բոլորը բղավում էին «Ուռա! Լույս! Լույս!»,- հիշում է Մեծամոր քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Լիանա Ավանեսյանը:

Այժմ Հայկական ԱԷԿ-ն ապրում է իր պատմության նոր, չափազանց կարևոր փուլ: Կայանում իրականացվել են մինչեւ 2026 թվականը շահագործման ժամկետը երկարաձգելու աշխատանքներ, և մասնագետներն արդեն ուսումնասիրում են շահագործման ժամկետի շարունակման հնարավորությունները: Սա հույս է տալիս, որ Հայաստանի պատմության մեջ «մութ տարիները» այլևս չեն կրկնվի:

27/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.48
+0.30
Եվրո (EUR)
413.13
+1.06
Ռուբլի (RUR)
3.76
-0.22
Լարի (GEL)
142.11
+0.36
33318.44
+25.21
Արծաթ
375.79
+0.29