Տիգրան Խաչատրյան. Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման դադարեցման դեպքում գնաճ չի կարող լինել
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահեցնում է, որ Թուրքիայից վերջնական սպառման ապրանքների ներմուծման դադարեցման հետևանքով գնաճ չի լինի:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Խաչատրյանն ասաց նոյեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում:
«Չի կարող լինել գնաճ մեկ պարզ պատճառով: Մեր գնահատականները վկայում են, որ այդ վերջնական սպառման ապրանքները, որոնք ներկրվում էին Թուրքիայից, տարեկան 50 մլն դոլարи արժեքы չէին գերազանցում: Եթե մեկ փոքր քանակություն փոխարինվում է մեկ այլ փոքր քանակությամբ` շուկայական գնի վրա այդ գործընթացն ազդեցություն ունենալ չի կարող»,- ասաց Խաչատրյանը:
Նախարարը նշեց, որ ձեռնարկատերերը գիտեն, թե թուրքական շուկան ինչ շուկաներով կարելի է փոխարինել:
«Մեր ձեռնարկատերերն, այդ բիզնեսում լինելով բավական երկար ժամանակ, իրենք շատ լավ գիտեն, թե որտեղ են դրանց այլընտրանքային շուկաները: Մենք ասել ենք, որ եթե կլինեն փոքր բիզնեսներ, որ այդ հարցում խորհրդատվության կարիք կունենան, կա մասնագետների խումբ, որը կօգնեն այդ բիզնեսներին»,- նշեց նախարարը:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր 2020 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 1708-Ն որոշմամբ ժամանակավոր արգելք է դրել թուրքական ծագում ունեցող վերջնական սպառման ապրանքների ներմուծման վրա: Արգելքն ուժի մեջ կլինի 2020 թվականի դեկտեմբերի 31-ից:
Նորայր Շողիկյան