ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ AMGT39035116 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ 03/08/10
Օգոստոսի 3-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39035116 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 307 մլն 358 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 307 մլն 358 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 407 մլն 358 կազար դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 380 205 797 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.4173 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.0830 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր: