
Արցախում աճել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը
Արցախում բժշկական նորմաներով հաշվարկված նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը այս տարվա դեկտեմբերի 1-ի ընթացիկ գներով կազմել է 58 801 դրամ, իսկ պարենային զամբյուղի արժեքը` 33 221 դրամ: Այս մասին տեղեկացնում են Արցախի ազգային վիճակագրական ծառայությունից:
Տեղեկատվության համաձայն՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ աճել է 0,4%-ով, իսկ սեպտեմբերի 1-ի նկատմամբ` 1.2 %-ով: