Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
El Pais. Իսպանիա այցելած զբոսաշրջիկների թիվը կնվազի կես դարում մինչեւ ամենացածր ցուցանիշ
28/12/2020 12:52
Կիսվել

El Pais. Իսպանիա այցելած զբոսաշրջիկների թիվը կնվազի կես դարում մինչեւ ամենացածր ցուցանիշ

Իսպանիա այցելած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը, ընթացիկ տարվա արդյունքներով, հավանաբար, կես դարում կնվազի մինչեւ ամենացածր ցուցանիշ կորոնավիրուսի համավարկի պատճառով: Դեկտեմբերի 28-ին այդ մասին հայտնել է El Pais թերթը:

Սպասվում Է, որ 2020 թվականի արդյունքներով Իսպանիա կայցելի 20 միլիոնից պակաս զբոսաշրջիկ՝ մեկ տարի առաջվա արտասահմանից ժամանած 83 միլիոն հյուրի համեմատությամբ:

Օտարերկրարցիների ընդհանուր ծախսերն այս տարի չեն գերազանցի 20 միլիարդ եվրոն, մինչդեռ 2019 թվականին այդ ցուցանիշը հասել Էր 92 միլիարդ եվրոյի: Վերջին կես դարում երբեք երկիր այցելած օտարերկրացիների թիվը չի նվազել մինչեւ այդ ցուցանիշը: 1969 թվականին Իսպանիա է ժամանել գրեթե 21,7 միլիոն զբոսաշրջիկ, 1968 թվականին՝ 19,2 միլիոն:

Եթե անցյալ տարի զբոսաշրջության հատվածը ներկայացրել է երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) շուրջ 12 տոկոսը, ապա 2020 թվականին դա կլինի 4 տոկոսից փոքր-ինչ ավելի:

Դեկտեմբերի սկզբին թագավորության Վիճակագրության ազգային ինստիտուտը տեղեկացրել Է, որ ընթացիկ տարվա հունվարից մինչեւ հոկտեմբեր Իսպանիա այցելած օտարերկրացիների թիվը կազմել է 17,9 միլիոն, ինչը 76,1 տոկոսով ցածր է անցյալ տարվա նույն ցուցանիշից:

Առաջին տասն ամսում Իսպանիայում զբոսաշրջիկների ծախսերը կազմել են 18,5 միլիարդ եվրո, ինչը 77,3 տոկոսով ցածր է 2019 թվականի ցուցանիշից: Վարակի տարածման սկզբից թագավորությունում հայտնաբերվել է վարակման ավելի քան 1,85 միլիոն դեպք, գրեթե 50 հազար հիվանդ մահացել Է:

Մարտ ամսվա կեսերին երկրում սահմանվել է բարձր պատրաստության ռեժիմ: Այդ միջոցն իշխանություններին թույլ է տվել սահմանափակել բնակիչների տեղաշարժն ամբողջ երկրում: Փակվել են սրճարանները, բարերը, ուսումնական հաստատությունները, մարզասրահները, հյուրանոցները, ժամանցի հաստատությունները:

Ռեժիմի գործողությունն ավարտվել է հունիսի 21-ին, այդ ժամանակ Էլ Իսպանիան որոշել է կրկին բացել սահմանները Շենգենյան գոտու երկրների հետ: Բացառություն է արվել Պորտուգալիայի համար, որի հետ թագավորությունը սահմանը բացել է հուլիսի 1-ին: Հոկտեմբերի վերջին Իսպանիայի կառավարությունը վերստին երկրում սահմանել է բարձր պատրաստության ռեժիմ, որի գործողությունը երկարաձգվել է մինչեւ եկող տարվա մայիսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98