Տնտեսական

USD BUY - 383.50+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00-2.00
OIL:  BRENT - 68.91-1.78 WTI - 66.87-2.11
COMEX:  GOLD - 3344.90+0.62 SILVER - 37.79+3.00
COMEX:  PLATINUM - 1416.20+2.30
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 146.99+0.50 EUR/GBP - 1.1679-0.46
FOREX:  EUR/USD - 1.1679-0.46 GBP/USD - 1.3559-0.29
STOCKS RUS:  RTSI - 1104.94+1.69
STOCKS US: DOW JONES - 44650.64+0.43 NASDAQ - 20630.67+0.09
STOCKS US: S&P 500 - 6280.46+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8975.66+1.23 CAC40 - 7902.25+0.30
STOCKS EUR:  DAX - 24456.81-0.38
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ
23/09/2010 22:41
Կիսվել

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ Է ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովը բազմաթիվ հարցեր է ստացել` կապված «ԱրմենՏել» ՓԲԸ նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին երեկ կայացրած որոշման վերաբերյալ ընկերության ներկայացուցիչների` մամուլում հնչեցրած տեսակետների շուրջ: Ընդառաջելով լրագրողների դիմումներին եւ հավատարիմ մնալով հրապարակային աշխատելու իր որդեգրած սկզբունքին` ստորեւ ներկայացնում ենք Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի պատասխանները մամուլին հուզող հարցերին:
 

– «ԱրմենՏելը» հայտարարում է, որ բողոքարկելու է Հանձնաժողովի որոշումը դատարանում, եւ այն որակում է իբրեւ ճնշում իրենց նկատմամբ, ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

– Միշտ չէ, որ հանձնաժողովի որոշումները` պատասխանատվության միջոց կիրառելու մասին,  խախտում կատարած տնտեսվարողների կողմից ըմբռնումով են ընդունվում: Դրա մասին են վկայում նաեւ ներկայում ընթացող դատական պրոցեսները, որով մի շարք տնտեսվարողներ բողոքարկում են ՏՄՊՊՀ որոշումները:

Քիչ չեն նաեւ դեպքերը, երբ նույն այդ տնտեսվարողների կողմից Հանձնաժողովի որոշումները մեկնաբանվում են իբրեւ «ճնշում» իրենց նկատմամբ: Այս առումով, «ԱրմենՏել» ՓԲԸ տարածած հայտարարությունը Հանձնաժողովի որոշումը բողոքարկելու մտադրության եւ այն իրենց նկատմամբ ճնշում համարելու մասին Հանձնաժողովի համար որեւէ նոր բան չի նշանակում: «ԱրմենՏելի» գործելաոճը Հանձնաժողովի համար նորություն չէ: Ընկերությունը գերիշխող դիրքի չարաշահման համար Հանձնաժողովի կողմից առաջին անգամ տուգանվել է դեռեւս 2002թ-ին եւ դրանից հետո 1 տասնյակից ավելի անգամ ենթարկվել  պատասխանատվության` օրենքի այս եւ այլ խախտումների համար:

Միեւնույն ժամանակ, հարկ եմ համարում նշել, որ Հանձնաժողովի որոշման բողոքարկումը չի ազատում տնտեսվարողին դրա կատարումից, ավելին` որոշման չկատարման համար նախատեսվում է նաեւ տուգանք: Եթե հաշվի առնենք այն, որ «ԱրմենՏելի» հիշատակած 79 Ա որոշումն ընդունվել է 2007թ-ին, ապա ընկերության նկատմամբ ճնշում բանեցնելու դիտավորություն ունենալու դեպքում Հանձնաժողովը կարող էր պարբերաբար տուգանել վերջինիս իր որոշումը չկատարելու համար:Սակայն, Հանձնաժողովն ընտրել է Ընկերությանն ընդառաջելու ճանապարհը` դրանով իսկ զիջումների գնալով վերջինիս նկատմամբ: Մինչդեռ, սպառողների շահերի ոտնահարման դեպքերում մենք երբեք զիջումներ չենք անում:
 
 
– «ԱրմենՏելի» ներկայացուցիչները թե” նիստի ընթացքում եւ թե” հետագա հայտարարություններում մեղադրեցին Հանձնաժողովին`«ինտերնետին միացում» եւ «համակարգչային կարգավորում» հասկացությունները  շփոթելու համար:

-Եթե հիշում եք ընկերության մատուցած ծառայության գովազդում հնչում է հետեւյալ արտահայտությունը. «անվճար միացում, անվճար մոդեմ»: Իսկ «միացում» հասկացությունը, ըստ ընկերության ներկայացուցիչների մեկնաբանությունների տվյալ դեպքում իր մեջ ներառում է միայն «ինտերնետի ակտիվացումը»: Ծառայությունից լիարժեք օգտվելու համար սպառողը, ով պարտադիր չէ, որ համակարգչային մասնագետ լինի, դժվարությունների հանդիպելով ստիպված է լինում դիմել մասնագետի օգնությանը, որին, ի դեպ, առաջարկում են հենց «ԱրմենՏելից»` պարզաբանելով, թե պայմանագիր ունեն այդ ծառայությունները մատուցող «AASoft» ընկերության հետ: Արդյունքում` սպառողը ստիպված է լինում վճարել այն բանի դիմաց, որն իրեն խոստանում էին տրամադրել անվճար:

Ասեմ նաեւ, որ վարույթի շրջանակներում «ԱրմենՏելից» ստացված գրության մեջ ընկերությունն անուղղակի կերպով ընդունել է, որ սպառողներն իրոք շփոթում են այդ հասկացությունները` փաստորեն անուղղակի կերպով ընդունելով նաեւ գովազդում ներկայացվող տեղեկատվության միջոցով սպառողին մոլորեցնելու հանգամանքը:
 
 
–  «ԱրմենՏելի» ներկայացուցիչները երեկ նաեւ հայտարարել են, թե «Հանձնաժողովի 79 Ա որոշումը, որով «ԱրմենՏելին» 300 մլն դրամ տուգանք է նախատեսվում, ընկերությունը բողոքարկել է դատարանում։ Միաժամանակ հանձնաժողովի նախաձեռնությամբ, բանակցություն է սկսվել «ԱրմենՏելի» հետ՝ համաձայնության գալու նպատակով»: Ընկերության իրավաբանական տնօրենն էլ հայտարարել է, որ Հանձնաժողովը համաձայնության չի պատրաստվում: Ճի՞շտ է արդյոք այս տեղեկատվությունը:

-Տարօրինակ տրամաբանություն է: Բանակցություն նախաձեռնողը պետք է, որ նպատակ հետապնդի համաձայնության հասնելու, մինչդեռ, ըստ «ԱրմենՏելի» ճիշտ հակառակն է ստացվում: Բանն այն է, որ Հանձնաժողովն իրականում բանակցությունների նախաձեռնությամբ հանդես չի եկել, ինչպես փորձում են ներկայացնել Ընկերությունում, այլ ընդառաջելով ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպելու առաջարկներին, մի քանի անգամ տարբեր մակարդակներում հանդիպել է վերջիններիս հետ (ինչի վերաբերյալ առկա են Ընկերության կողմից ներկայացված գրավոր հիմքեր): Ի դեպ, վերջին հանդիպումը ընկերության ղեկավարության հետ տեղի է ունեցել նիստից մի քանի օր առաջ, երբ ընկերությունն արդեն ծանուցվել էր նիստի մասին:

Ասեմ ավելին` «ԱրմենՏելը» մի քանի անգամ ներկայացրել է հաշտության պայմանների գրավոր տարբերակներ` առաջարկելով Հանձնաժողովին հրաժարվել որոշման այն դրույթից, որը պարտավորեցնում է «ԱրմենՏելին» սպառողներին  բազմաշերտ ինտեևրնետ ծառայություններ մատուցելու հնարավորություն ապահովել նաեւ այլ օպերատորների համար, ինչը Հանձնաժողովի համոզմամբ էապես կբարելավի այդ շուկայում մրցակցային միջավայրը:

Ինչ վերաբերում է նոր վարույթին եւ կայացված որոշմանը, այն նախորդի հետ որեւէ առնչություն ունենալ չի կարող եւ վերաբերում է անբարեխիղճ մրցակցության կոնկրետ դրսեւորմանը:

Բացի այդ, եթե նախորդ գործի շուրջ Հանձնաժողովը ինչպես նշեցի ընդառաջ է գնացել ընկերությանը` հաշտության եզրեր գտնելու հարցում, ապա այս եւ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերում է սպառողների, հասարակ քաղաքացիների շահերի ոտնահարմանը, Հանձնաժողովն անհանդուրժող է լինելու:
 
– Բայց «ԱրմենՏելը» նաեւ հայտարարում է, թե դատական նիստերը հետաձգելու միջնորդությունները դատարանում բազմաթիվ անգամ  ներկայացվել են հենց Հանձնաժողովի կողմից:

– Ինչպես արդեն ասացի, հաշտության համաձայնության նախաձեռնողը «ԱրմենՏել» ընկերությունն է, հետեւաբար` ընկերությունն ինքն է դատարանում միջնորդել հետաձգել դատական նիստերը, որպեսզի հնարավորություն ունենա բանակցել Հանձնաժողովի հետ` հաշտության պայմանների շուրջ:

Ճիշտ է, Հանձնաժողովն էլ մի քանի անգամ նման միջնորդություն ներկայացրել է, բայց բացառապես «ԱրմենՏելի» առաջարկներին ծանոթանալու համար ժամանակ ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված:
 
 
-«ԱրմենՏելը» նաեւ մտահոգություն է հայտնում,  թե հանձնաժողովը հեռահաղորդակցության շուկայում մինչ այժմ տուգանել է միայն իրենց` նույնիսկ դրանում անառողջ մրցակցության տարրեր է  նկատում: Հանձնաժողովը կողմնակալ վերաբերմո՞ւնք է դրսեւորում:

-Նկատենք, որ ընկերությունը շուկայում իր մրցակից ընկերությունների կողմից անբարեխիղճ մրցակցության հանդիպելու դեպքում իրավունք ունի դիմել Հանձնաժողով` իր գործարար շահերի պաշտպանության պահանջով: Սակայն, մինչ օրս երբեւէ չի օգտվել ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված իր այդ իրավունքից: Փոխարենը, նշեմ, որ հեռահաղորդակցության շուկայում առկա դժգոհությունների մեծ մասը, որոնց վերաբերյալ Հանձնաժողովը բողոքներ է ստանում սպառողներից, թե” գրավոր, թե” բանավոր եւ թե” «Թեժ գիծ» հեռախոսահամարի միջոցով, հիմնականում վերաբերում են հենց այս ընկերության գործունեությանը: Եթե հետեւում եք մամուլին, ապա հրապարակումներում եւս լրագրողների ահազանգերն ու ընթերցողների բողոքների գերակշիռ մասը դարձյալ «ԱրմենՏելին» է վերաբերում: Օրինակ, երեկ, նիստից հետո, «Շանթ» Հ/Ը եթերում նույնպես մի քանի սպառողներ դժգոհում էին այդ ընկերության մատուցած ծառայություններից:

Կողմնակալության խնդիր չկա: Ընկերության ներկայացուցիչները թերեւս տեղյակ չեն, մենք բոլորովին վերջերս վարույթ ենք իրականացրել նաեւ «Օրանժ» ընկերության նկատմամբ: Եվս մեկ ուսումնասիրություն սկսել ենք «Օրանժի» մատուցած ծառայությունների վերաբերյալ` մամուլում հրապարակված ահազանգերի արդյունքում: Այնպես որ Հանձնաժողովը որեւէ խախտման վերաբերյալ հաղորդման նկատմամբ անտարբեր չէ:

– Հանձնաժողովին մեղադրում են նաեւ ՀԾԿՀ-ի գործառույթների կրկնօրինակման մեջ: Նշվում է, որ պետական այդ մարմինը քննարկել է «ԱրմենՏելի» վերաբերյալ նույն հարցը, բայց խախտում չի գտել:  Ինչպե՞ս կբացատրեք այս հանգամանքը:

– Գործառույթների կրկնօրինակման մասին խոսք լինել չի կարող, քանի որ երկու հանձնաժողովները բազմիցս քննարկել են այս հարցը եւ հանգել այն եզրակացության, որ յուրաքանչյուր մարմին ունի օրենքով իրեն վերապահված հստակ գործառույթներ:

Ավելին` 2009թ-ի դեկտեմբերին ՏՄՊՊՀ-ի ու ՀԾԿՀ-ի միջեւ ստորագրվել է փոխհամագործակցության հուշագիր, որով ամրագրվել է, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին օրենքի ուժով, ՏՄՊՊՀ-ն օժտված է տնտեսական մրցակցության պաշտպանության եւ խրախուսման, բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովման, հակամրցակցային գործունեության կարգավորման, սահմանափակման եւ նախազգուշացման, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասություններով: Երկու հանձնաժողովները նաեւ համագործակցում են վարույթների իրականացման ընթացքում` յուրաքանչյուրն օրանքով իրեն վերապահված լիազորությունների սահմանում:

AMP
11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92