Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Սուրեն Պարսյան. 2020 թվականին տեքստիլ ոլորտը 5% աճ է ապահովել ի հաշիվ բժշկական դիմակների և զինվորական հագուստի սպառման
18/02/2021 15:39
Կիսվել

Սուրեն Պարսյան. 2020 թվականին տեքստիլ ոլորտը 5% աճ է ապահովել ի հաշիվ բժշկական դիմակների և զինվորական հագուստի սպառման

Տնտեսագետ Սուրեն Պարսյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության 2020-ի վիճակագրությանը:

«2020 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 32,1 մլրդ ՀՀ դրամի տեքստիլ արտադրանք (մանածագործական, հագուստի և կաշվե արտադրատեսակներ), ինչը 5%-ով (30.5 մլրդ ՀՀ դրամ) ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Տեքստիլ ոլորտը զբաղեցնում է ընդհանուր արդյունաբերության ընդամենը 1,55%-ը: Համեմատության համար նշենք, որ սննդի արդյունաբերությունը կազմում է շուրջ 26,3% (545.0 մլրդ ՀՀ դրամ):

Նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմական գործողությունների պայմաններում տեքստիլ արտադրանքի աճը կարող է պայմանավորված լինել այս լորտում տնտեսական գործունեություն իրականացնող հիմնականում փոքր և միջին ձեռնարկությունների կողմից դիմակների և բժշկական պարագաների, ինչպես նաև զինվորական հագուստի և ռազմական նշանակության այլ պարագաների զանգվածային արտադրությամբ։

Տեքստիլի ոլորտի աճը, պայմանավորված զուտ ներքին սպառմամբ, հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ 2020 թվականին Հայաստանից հագուստի արտահանումը կրճատվել է 37 մլն ԱՄՆ դոլարով կամ 22,3 տոկոսով՝ կազմելով 128,6 մլն ԱՄՆ դոլար։ Այսինքն՝ տեքստիլ արտադրանքի աճը հիմնականում սպառվել է Հայաստանում։ Բացի այդ, Հայաստանից մեծ քանակությամբ վերարտահանում ունենք։

Այսօր տեքստիլ ոլորտում գործունեություն են իրականացնում երկու տեսակի արտադրողներ՝ օտարերկրյա ընկերություններին կարի ծառայություններ մատուցողներ (Իտալիա, Գերմանիա) և սեփական արտադրանք արտադրողներ: Սեփական արտադրանք արտադրող ընկերությունները արտադրությունը տեղակայում են ինչպես խորհրդային ժամանակներից պահպանված գործարաններում, այնպես էլ նոր հիմնված արտադրամասերում: Վերջիններս հիմնականում իրենք են ներմուծում հումքը և մոդելավորում արտադրանքը: Միաժամանակ, նկատենք, որ տեքստիլ արդյունաբերությունը բավականին աշխատատար ոլորտ է, որտեղ ստեղծվում են աշխատատեղեր ոչ բարձր որակավորում ունեցող և համեմատաբար էժան աշխատուժի համար: Իսկ եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ նշված ոլորտում աշխատում են հիմնականում կանայք, ապա կարելի է եզրահանգել, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումը հիմք կարող է հանդիսանալ կանանց զբաղվածության և դրանից բխող մի շարք սոցիալ–տնտեսական հիմնախնդիրների լուծման համար»:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91