Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
«ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
05/10/2010 17:29
Կիսվել

«ՌԻՍԿԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ից 8-ը Համաշխարհային մաքսային կազմակերպության (ՀՄԿ) կողմից Հայաստանում տեղի կունենա սեմինար, որի նպատակն է` աջակցել ռիսկերի կառավարման մշակույթի ներդրմանը մաքսային համակարգում, նպաստել ռիսկերի գնահատման կիրառմամբ մաքսային հսկողության համակարգի կատարելագործմանը:

«Ռիսկերի կառավարումը» ՀՄԿ-ի տարածաշրջանային սեմինարներից է, որոնք անցկացվում են աշխարհի 6 տարածաշրջաններում: Եվրոպական տարածաշրջանի սեմինարը մեր երկրում անցկացնելու գաղափարը ծրագրվել էր դեռևս անցյալ տարի հոկտեմբերին` ՀՄԿ գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի` Հայաստան կատարած այցի ընթացքում:
Մասնակիցները մոտ 20 եվրոպական երկրների ներկայացուցիչներ են: Սեմինարն անցկացնում են Ավստրալիայից և Ֆիլանդիայից ժամանած փորձագետները: Սեմինարը ինտերակտիվ բնույթ է կրում. մասնակիցներն ակտիվորեն ներգրավվելու են բոլոր քննարկումներին: Նրանք կծանոթանան ՀՄԿ-ի` ռիսկերի կառավարման հիմնական սկզբունքներին:
Ընդգծելով ռիսկերի կառավարման կարևորությունը նաև Հայաստանի մաքսային ծառայության համար` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն իր ելույթում նշել է. "Ռիսկերի կառավարումն այսօր համարվում է ժամանակակից մաքսային վարչարարության առաջնային սկզբունքներից մեկը: Չեմ կասկածում, որ այս հանդիպման արդյունքում մեկ քայլ առաջ կկատարենք ռիսկերի կառավարման ոլորտում մաքսային ծառայությունների համագործակցության արդյունավետության բարձրացման և խորացման ուղղությամբ":

Ռիսկերի կառավարումը նախատեսում է մի շարք առավելություններ` ռազմավարական աջակցություն, բիզնեսի ծրագրավորում, մաքսային ընթացակարգերի պարբերաբար կատարելագործում, անցանկալի անակնկալների նվազեցում, նոր հնարավորությունների ու հեռանկարների արագ գնահատում:

Ըստ Գագիկ Խաչատրյանի` ռիսկերի կառավարման արդյունքում հնարավոր է հասնել մաքսային հսկողության և առևտրի պարզեցման միջև հավասարակշռության, հսկողությունն առավելապես կենտրոնացնել տեղափոխվող ապրանքների և ուղևորների "ռիսկային" համարվող հատվածի վրա: Ավելին, ռիսկերի կառավարմամբ հնարավոր է քիչ ծախսերի հիման վրա և առանց մարդկային միջամտության ավելի արագ հասնել նպատակի իրագործմանը. "Ռիսկերի կառավարումը Հայաստանի համար մեծ նշանակություն ունի, նրա շնորհիվ հնարավոր է առավել արդյունավետ կառավարել մաքսային համակարգը` միաժամանակ չխոչընդոտելով ազատ առևտուրը, այսինքն` ոլորտը քիչ միջամտությամբ առավել վերահսկելի դարձնել": Հարցին, թե որ երկրներն են Հայաստանում առավել ռիսկային համարվում, Գ Խաչատրյանը պատասխանել է."Մեզ մոտ ռիսկային երկրներ են համարվում Թուրքիան, Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները. այդ երկրներից տուրիստական բեռների ներկրումն ավելի շատ է ռիսկային գործոն պարունակում. դա վերաբերում է մասնավորապես ներկայացվող հաշիվ-ապրանքագրերին, սակայն հիմնական ապրանքաշրջանառությունը կատարվում է ոչ ռիսկային համարվող երկրների հետ":

Սեմինարին մասնակցող ՀՄԿ ներկայացուցիչ Ստեֆան Անիշեվսկին, նկատելով, որ բոլոր երկրների համար ռիսկային չափանիշները տարբեր են, նշել է, որ կոնկրետ երկրի համար ռիսկերի ուսումնասիրություն չի կատարվել` այդ թվում Հայաստանում. "Սա տարածաշրջանային սեմինար է, և մոտեցումն ընդհանուր է բոլոր երկրների մակարդակով, այսինքն` մենք պետք է աշխատենք միասնական մեթոդաբանություն մշակել տարածաշրջանում տարաբնույթ ռիսկերը կառավարելու նպատակով: Սեմինարից հետո արդեն Հայաստանը կարող է ինքնուրույն ուսումնասիրություն և վերլուծություն կատարել` կոնկրետ տեղի մաքսային ծառայությանը բնորոշ ռիսկերի կառավարման առավել արդյունավետ տարբերակներ կիրառելու ուղղությամբ":

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանի խոսքով էլ` ռիսկերի բացահայտումն ու կառավարումը վերջին ժամանակներս բոլոր մաքսային ծառայությունների ուշադրության կենտրոնում է: Այս սեմինարի ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռիսկերի կառավարման ոլորտում իրենց երկրների կուտակած փորձը, ինչի հիման վրա էլ ընդհանուր վերլուծություններ կկատարվեն:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2