Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԻՐԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ
15/10/2010 17:21
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Է ԳՏՆՎՈՒՄ ԻՐԱՆԻՑ ԺԱՄԱՆԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 14-18-ը Հայաստանում է գտնվում Իրանից ժամանած Առևտրի և Ներդրումային գործակալության պատվիրակությունը: Հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման և զարգացման, ինչպես նաև ՀՀ ներդրումային հնարավորությունների դիտարկման նպատակով, Զարգացման հայկական գործակալությունը կազմակերպել է հայ-իրանական գործարար համաժողով:

Գործարար համաժողովին մասնակցելու համար Իրանից ժամանել է արդյունաբերական տարբեր ոլորտներ ներկայացնող 22 իրանական ընկերություն-կենցաղային ապրանքներ, հեռահաղորդակցություն և տեղեկատվական տեխնոլոգիա, ընտանի անասուններ, էլեկտրաէներգիայի բաշխում, տեխնիկական ծառայությունների իրականացում, ճանապարհաշինություն, նավթամթերք, զտման ծառայություն, ոռոգման և տեխնիկական ծառայությունների, հագուստի արտադրություն, սսնդարդյունաբերություն, խողովակաշարերի միացում, ալյումինե դռներ և պատուհաններ, ինժեներական ծառայություններ, էներգիայի սարքեր և արդյունաբերական նախագծեր, լաբորատորիայի ներմուծում, վաճառող և մատակարար, որակի կառավարում, բժշկական սարքավորում, քիմիական նյութեր, շինարարական-արդյունաբերական և կամուրջների նախագծեր, խորհրդատվական ծառայություններ, քաղաքացիական նախագծերի իրականացում, օդանավակայանի լցավորում, ալյումինե և պողպատե ծառայություններ և այլն:

Իրանից ժամանած պատվիրակությունը գործարար հանդիպումներ կունենա նաև հայկական ընկերությունների, էներգետիկայի, գյուղատնտեսության, տրանսպորտի և հաղորդակցության, քաղաքաշինության, էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին իրանական մեծ գործարար պատվիրակություն էր ժամանել (83 ընկերություն) Հայաստան` տեղում ուսումնասիրելու տնտեսական իրավիճակը, համագործակցության հնարավոր և հեռանկարային ուղղությունները:

Ներկայումս իրանական կապիտալով Հայաստանում գործում է 818 իրանական ընկերություն:

2004-2009թթ Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 916մլն195հազ ԱՄՆ դոլար: 2009թ. առևտրաշրջանառությունը եղել է 153մլն411 հազ ԱՄՆ դոլար, որից ներմուծումը`134մլն342 հազ ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը` 19մլն068հազ ԱՄՆ դոլար: 2009թ-ին Իրան են արտահանվել ալյումին, երկաթ, պողպատ, օրգանական բաղադրամասեր: Ներմուծվել են հանքային նոյւթեր, պլաստմասե տարաներ, ապակի, ապակեղեն, երկաթ, պողպատ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2