Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 88.26+3.74 WTI - 82.49+3.29
COMEX:  GOLD - 4012.70+0.57 SILVER - 56.04+1.06
COMEX:  PLATINUM - 1612.50-0.01
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.36-0.01 EUR/GBP - 1.1439+0.03
FOREX:  EUR/USD - 1.1439+0.03 GBP/USD - 1.3453-0.06
STOCKS RUS:  RTSI - 786.94-3.26
STOCKS US: DOW JONES - 52146.42-0.77 NASDAQ - 25520.24-1.40
STOCKS US: S&P 500 - 7457.69-1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 64141.12-4.03 TOPIX - 3919.21-2.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24562.24-1.78 SSEC - 3764.15-3.05
STOCKS EUR:  FTSE100 - 10600.37+0.27 CAC40 - 8338.81-0.47
STOCKS EUR:  DAX - 24830.98-0.34
17/07/2026  CBA:  USD - 366.85+0.28 GBP - 492.79-2.19
17/07/2026  CBA:  EURO - 419.24-0.85
17/07/2026  CBA:  GOLD - 47102-773 SILVER - 666.39-16.58
GTZ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ 26 ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՆՏԵՍԱԳԵՏ
15/10/2010 19:05
Կիսվել

GTZ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ ԵՆ 26 ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՆՏԵՍԱԳԵՏ

Հոկտեմբերի 15-ին, «Կոնգրես» հյուրանոցի «Պիկասո» սրահում կայացավ «Երիտասարդ տնտեսագետների վերապատրաստում» ծրագրով կազմակերպված դասընթացների շրջանավարտներին հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությանը: Հավաստագրերը հանձնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թումասյանը:

Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոխեն Շմիդթը, «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն»-ի հետազոտությունների ղեկավար Գագիկ Թորոսյանը և Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության Հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մաքբեթ Ֆորբսը:

«Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը» (EDRC) Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) աջակցությամբ սույն թվականի փետրվարի 4-ից իրականացնում է «Հայաստանի տնտեսական զեկույց 2010» ծրագիրը, որի բաղադրիչներից է «Երիտասարդ տնտեսագետների վերապատրաստում» ենթածրագիրը:

«Երիտասարդ տնտեսագետների վերապատրաստում» ենթածրագրի նպատակն է բացահայտել և ձևավորել աշխատասեր, կարող և զարգացած երիտասարդ մասնագետների թիմ, ովքեր հետագայում հնարավորություն կունենան մասնակցել տարբեր պետական և մասնավոր ծրագրերին: Ծրագիրը ներառում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան աշխատակիցների, ինչպես նաև երիտասարդ տնտեսագետների հավաքագրման, վերապատրաստման և փորձի փոխանակման տարրեր:

Ծրագրի մասնակիցները ընտրվել են մրցութային կարգով: Ընտրված երիտասարդները մասնակցել են նաև հարցազրույցի փուլին, որի արդյունքում միայն 26 ուսանող ընդգրկվել է վերապատրաստման ծրագրում:

«Երիտասարդ տնտեսագետների վերապատրաստում» ծրագրի շրջանակներում կազմակերպված 2.5 ամիս տևողությամբ դասընթացները մեկնարկել են 2010 թվականի մայիսի 17-ին: Դասախոսություններն իրականացվել են «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի» կողմից մշակված վերապատրաստման ծրագրով, որն իր մեջ ներառել է թե” մասնագիտական գիտելիքների և թե” տեխնիկական հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացներ:

Դասախոսությունների ընթացքում պարբերաբար անցկացվել են ստուգարքներ, անհատական աշխատանքներ և հարցազրույցներ, որոնց արդյունքում առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողներ` ընդհանուր թվով 16 հոգի, հնարավորություն են ստացել պրակտիկա անցնել և ընդգրկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատանքներում:

AMP
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
47102
-773
Արծաթ
666.39
-16.58