ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՎԱՃԱՌՔ ՀԱԼԵՊՈՒՄ
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը Հալեպի առևտրի պալատի և Հալեպում Հայաստանի գլխավոր հյուպատոսության հետ համատեղ 2010 թ. նոյեմբերի 24 ից դեկտեմբերի 1- ը Հալեպում կազմակերպում է «Հայկական ապրանքների ցուցահանդես-վաճառք» և հայ–սիրիական գործարար համաժողով։ Ցուցահանդեսին մասնակցելու են հրավիրվում Հայաստանի սննդարդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, արդյունաբերության, ձեռարվեստի, ծառայությունների և այլ ոլորտների ընկերությունները։
Ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ընկերությունները կարող են լրացնել ցմասնակցության հայտը կամ հաստատել իրենց մասնակցությունը ցուցահանդեսին՝ զանգահարելով 56-01-84 (124), 094-208-428, 099-989-773 կամ այցելելով ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ։