Տնտեսական

USD BUY - 510.50-1.00 USD SELL - 513.00-2.50
EUR BUY - 607.00-1.00 EUR SELL - 613.00-1.00
OIL:  BRENT - 75.27+0.15 WTI - 73.19-0.75
COMEX:  GOLD - 1781.70-0.41 SILVER - 26.02-0.08
COMEX:  PLATINUM - 1079.00+1.24
LME:  ALUMINIUM - 2403.00+1.37 COPPER - 9217.00+1.62
LME:  NICKEL - 17710.00+2.10 TIN - 30070.00+0.87
LME:  LEAD - 2173.50+0.07 ZINC - 2853.00+0.32
FOREX:  USD/JPY - 110.77+0.34 EUR/GBP - 1.1918+0.08
FOREX:  EUR/USD - 1.1918+0.08 GBP/USD - 1.3928+0.10
STOCKS RUS:  RTSI - 1645.59+0.19
STOCKS US: DOW JONES - 33945.58+0.20 NASDAQ - 14253.27+0.79
STOCKS US: S&P 500 - 4246.44+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 28874.89-0.03 TOPIX - 1949.14-0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 28817.07+1.79 SSEC - 3566.22+0.25
STOCKS EUR:  FTSE100 - 7090.01+0.39 CAC40 - 6611.50+0.14
STOCKS EUR:  DAX - 15636.33+0.21
23/06/2021  CBA:  USD - 512.01-1.06 GBP - 714.82+3.19
23/06/2021  CBA:  EURO - 611.34+1.61
23/06/2021  CBA:  GOLD - 29219.99-60.49 SILVER - 427.51-0.63
23/06/2021  CBA:  PLATINUM - 17399.81+244.40
engрус
Հունիս, 2021
June 2021
M T W T F S S
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
«Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կխթանի Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ և ԱլԳ տարածաշրջանում
27/04/2021 16:39

«Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կխթանի Հայաստանի առևտուրը Եվրոպական միության հետ և ԱլԳ տարածաշրջանում

Հայաստանյան ընկերությունները շուտով ավելի հեշտությամբ կկարողանան ծանոթանալ առևտրային հնարավորություններին Եվրոպական միության անդամ երկրների հետ և Արևելյան գործընկերության (ԱլԳ) տարածաշրջանում։ Այս հնարավորությունը նրանց կտրամադրվի «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» (Eastern Partnership (EaP) Trade Helpdesk) ծրագրի շրջանակում։  Ս․թ․ ապրիլի 26-ին Առևտրի միջազգային կենտրոնը Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ կազմակերպեց շահագրգիռ կողմերի առաջին հանդիպումը «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագրի վերաբերյալ։

Ծրագիրը մեկնարկել է 2019 թ․-ի վերջին և իրականացվում է Առևտրի միջազգային կենտրոնի կողմից, որը Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության համատեղ գործակալություն է։ Այն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում։ Հինգ տարի տևողությամբ այս ծրագրի նպատակն է ամրապնդել տնտեսական և հատկապես առևտրային կապերը Արևելյան գործընկերության անդամ երկրների և Եվրոպական միության միջև, ինչպես նաև ԱլԳ տարածաշրջանում։ Ծրագրի արդյունքում ԱլԳ անդամ երկրներում գործող ընկերություններն ավելի լայն հնարավորություններ կունենան օգտվելու տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրի վերաբերյալ համապարփակ, հավաստի և թափանցիկ տեղեկատվությունից ԱլԳ առևտրի օժանդակման առցանց հարթակի միջոցով։ Վերջինս նաև հնարավորություն կտա ընկերություններին տեղեկացնել ներմուծման և արտահանման վերաբերյալ խնդիրների մասին և գործնական լուծումներ ստանալ համապատասխան պետական կառույցների կողմից։ Ավելին, ծրագրի շրջանակում կիրականացվեն ոչ սակագնային միջոցառումների վերաբերյալ հարցումներ, որոնք վեր  կհանեն իրավաօրենսդրական և ընթացակարգային առևտրային խոչընդոտները։ Կտրամադրվեն նաև ոլորտային ուղեցույցեր Եվրոպական միություն արտահանելու վերաբերյալ։ Համապատասխան պետական կառույցներն ավելի պատրաստված կլինեն ընտրված ծառայությունների ոլորտներին առնչվող տվյալներ հավաքագրելու և մշակելու համար։ Ընկերությունները և բիզնեսի աջակցման կազմակերպությունները  կմասնակցեն կարողությունների զարգացման դասընթացների շուկայական վերլուծությունների վերաբերյալ՝ տարածաշրջանում և Եվրոպական միությունում առևտրային նոր հնարավորություններին ծանոթանալու համար։

Շահագրգիռ կողմերի հանդիպմանը մասնակցեցին ներկայացուցիչներ պետական գործակալություններից, Հայաստանում ԵՄ պատվիրակությունից, Առևտրի միջազգային կենտրոնի փորձագետներ, ինչպես նաև ներկայացուցիչներ բիզնեսի աջակցման կազմակերպություններից։ Մասնակիցները տեղեկացան ծրագրի նպատակների և սպասվող արդյունքների, ինչպես նաև Հայաստանում իրականացվող և ծրագրվող գործողությունների մասին։ Միջոցառման նպատակն էր նաև նախանշել համագործակցության հնարավորությունները գործող պետական նախաձեռնությունների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության պետ Արթուր Մայսուրյանը նշել է․ «Արտահանման զարգացումը Հայաստանի տնտեսական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից է։ «Արևելյան գործընկերության առևտրի օժանդակման հարթակ» ծրագիրը կարևոր գործիք կդառնա, որի միջոցով հնարավոր կլինի արտահանողներին տրամադրել անհրաժեշտ համապարփակ տեղեկատվություն Արևելյան գործընկերության և Եվրոպական միության շուկաների մասին, ինչն, անկասկած, ոլորտում ամենամեծ մարտահրավերներից է»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության Քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Յան Պլեշինգերը նշել է․ «Եվրոպական միությունը ձգտում է ավելի խորը առևտրային և տնտեսական համագործակցություն հաստատել իր Արևելյան գործընկերության քաղաքականության շրջանակում՝ այդ թվում Հայաստանի հետ։ Արևելյան գործընկերության երկրներից դեպի Եվրոպական միություն, ինչպես նաև միմյանց միջև արտահանման դիվերսիֆիկացիան էլ ավելի կամրապնդի սոցիալ-տնտեսական կապերը և կօգնի խթանել Արևելյան գործընկերության երկրներից փոքր և միջին ձեռնարկությունների մասնակցությունը միջազգային առևտրում։ ԱլԳ առևտրի օժանդակման հարթակը կծառայի որպես անհրաժեշտ գործիք հայաստանյան ընկերությունների համար իրենց նպատակների միջազգայնացմանը հասնելու համար։  ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  (ՀԸԳՀ) առևտրին առնչվող դրույթները հիմնված են ամենաթարմ և ժամանակակից միջազգային և ԵՄ չափանիշների վրա և հնարավորությունների առումով հաճախ գերազանցում են ԱՀԿ դրույթները։ Նպատակն է ստեղծել ճիշտ բիզնես միջավայր Հայաստանից արտահանումը խթանելու համար։ Առևտուրը ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևոր մաս է կազմում, և Եվրոպական միությունը շարունակում է լինել Հայաստանի առանցքային արտահանման շուկան»։

Առևտրի միջազգային կենտրոնում առևտրի և շուկայական վերլուծությունների վարչության ղեկավար Մոնդհեր Միմունին նշել է․ «Ծրագրի գործողությունները, որոնք միտված են առևտրի վերաբերյալ ավելի լավ և ավելի թափանցիկ տեղեկատվություն ապահովել հայաստանյան արտահանողների համար, կնպաստեն ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաև ԱլԳ երկրների և Եվրոպական միության միջև արտաքին առևտրում առկա շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի ներուժի իրացմանը»։

Առևտրի օժանդակման առցանց հարթակը առավել մանրամասն տեղեկատվություն կտրամադրի առևտրի վիճակագրության, արտահանման ներուժի, սակագների, արտոնյալ առևտրային համաձայնագրերի, ինչպես նաև արտահանման և ներմուծման ընթացակարգերի և գործարար կապերի վերաբերյալ։ Հարթակը կլինի հարմար օգտագործման համար և կծառայի որպես համապարփակ ուղեցույց Հայաստանում այն ձեռնարկատերերի համար, ովքեր պատրաստվում են ավելացնել արտահանման ծավալները դեպի Եվրոպական միության շուկաներ։

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Արտարժույթ
10:50 23/06 Առք Վաճառք
AMD / USD 510.50 513.00
AMD / EUR 607.00 613.00
AMD / RUR 6.99 7.13
դոլար
դոլար
ԿԲ Փոխարժեքներ
23/06/2021
Դոլար / Դրամ
512.01
-1.06
Եվրո / Դրամ
611.34
+1.61
Ռուբլի / Դրամ
7.05
+0.04
Ֆունտ / Դրամ
714.82
+3.19
ԿԲ Մետաղներ
23/06/2021
դրամ / գրամ
Ոսկի
29219.99
-60.49
Արծաթ
427.51
-0.63
Պլատին
17399.81
+244.40
Ոսկու գին
23/06/2021
դրամ
999 հարգ
24k
29,219.99
958 հարգ
23k
28,002.49
916 հարգ
22k
26,784.99
720 հարգ
18k
21,914.99
625 հարգ
15k
18,262.49
585 հարգ
14k
17,044.99
500 հարգ
12k
14,610.00
417 հարգ
10k
12,175.00
375 հարգ
9k
10,957.50
FOREX
08:51 23/06
EUR/USD
1.1918
+0.08%
GBP/USD
1.3928
+0.10%
USD/JPY
110.77
+0.34%
EUR/GBP
0.8557
-0.01%
Նավթ
08:51 23/06
դոլար / բարել
Brent
75.27
+0.15%
Light Sweet
73.19
-0.75%
COMEX
08:51 23/06
$ / տր. ունց.
Ոսկի
1781.70
-0.41%
Արծաթ
26.02
-0.08%
Պլատին
1079.00
+1.24%
LME / 3M
08:51 23/06
դոլար / տոննա
Ալյումին
2403.00
+1.37%
Պղինձ
9217.00
+1.62%
Նիկել
17710.00
+2.10%
Անագ
30070.00
+0.87%
Կապար
2173.50
+0.07%
Ցինկ
2853.00
+0.32%
Մոլիբդեն
43651.00
+0.00%
Կոբալտ
44540.00
+0.00%
Ինդեքսներ
08:51 23/06
կետ
Dow Jones
33945.58
+0.20%
S&P 500
4246.44
+0.51%
NASDAQ
14253.27
+0.79%
FTSE
7090.01
+0.39%
CAC 40
6611.50
+0.14%
DAX
15636.33
+0.21%
RTSI
1645.59
+0.19%
Nikkei
28874.89
-0.03%
Topix
1949.14
-0.53%
Hang Seng
28817.07
+1.79%
SSEC
3566.22
+0.25%
Թվային արժույթներ
10:50 23/06
Կրիպտոարժույթներ
BTC/AMD
17,535,075
+3.27%
BTC/USD
34176.77
+3.41%
ETH/USD
2042.50
+1.63%
BCH/USD
478.13
-6.27%
XRP/USD
0.62
-10.14%
LTC/USD
130.12
-8.40%
ETH/BTC
0.05938605
-2.86%
BCH/BTC
0.01397870
-9.46%
XRP/BTC
0.00001809
-15.03%
LTC/BTC
0.00381581
-11.18%
ԿԲ Տոկոսադրույքներ
23/06/2021
Վերաֆին. տոկ.
Վերաֆինանսավորման տոկոսադրույք
6.00
+0.00%
Լոմբ. ռեպո
Լոմբարդային ռեպո
7.50
+0.00%
Միջ. ներգր.
Դրամական միջողների ներգրավման տոկոսադրույք
4.50
+0.00%
Մակրոտնտեսական
03/2021
ՏԱՑ
Տնտեսական Ակտիվության Ցուցանիշ
-2.0
ԱԱԾ 3
Արդյունաբերական Արտադրանքի Ծավալ
470.41
-3.9%
Արտահանում 1
Արտահանում
572.9
+3.4%
Ներմուծում 1
Ներմուծում
936.4
-8.7%
ՍԳԻ
Սպառողական Գների Ինդեքս
+5.2
Աշխատ. 2
Միջին ամսական անվանական աշխատավարձը
190,493
+0.8%
Առևտուր 3
Առևտրի շրջանառություն
664.78
-5.6%
Գյուղտնտ. 3,4
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալ
819.31
+1.4%
Ծառայ. 3
Ծառայությունների ծավալ
403.98
-8.1%
Շին. 3
Շինարարության ծավալ
48.78
+1.0%
1 - մլն Դրամ, 2 - Դրամ, 3 - մլրդ Դրամ, 4 - եռամսյակային