Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50-0.50 EUR SELL - 407.00-2.00
OIL:  BRENT - 113.72+2.75 WTI - 100.09+1.58
COMEX:  GOLD - 4042.80-2.12 SILVER - 54.76-2.65
COMEX:  PLATINUM - 1569.80-1.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.9-0.46 EUR/GBP - 1.1214-0.30
FOREX:  EUR/USD - 1.1214-0.30 GBP/USD - 1.3395-0.06
STOCKS RUS:  RTSI - 946.44+0.99
STOCKS US: DOW JONES - 52867.98+0.02 NASDAQ - 26008.86-2.60
STOCKS US: S&P 500 - 7663.43-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10725.03-0.26 CAC40 - 7811.26-1.39
STOCKS EUR:  DAX - 25371.75-1.07
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԿ-Ի 6-ՐԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
08/11/2010 10:31
Կիսվել

ԱՐՏԱԿ ՇԱԲՈՅԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԱԿ-Ի 6-ՐԴ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ ՏՄՊՊՀ պատվիրակությունը` Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի գլխավորությամբ մեկնել է Շվեյցարիա` մասնակցելու նոյեմբերի 8-12-ն անցկացվող մրցակցության պաշտպանության հարցերին նվիրված ՄԱԿ-ի 6-րդ համաժողովին:
 
Յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ ՄԱԿ-ի համաժողովում քննարկվում է որեւէ կոնկրետ երկրի մրցակցային իրավիճակը, որի արդյունքում միջազգային կազմակերպությունները լուրջ աջակցություն են ցուցաբերում տվյալ երկրի մրցակցային իրավիճակի բարելավմանը:
 
Այս տարի համաժողովում ներկայացվելու պատվին է արժանացել Հայաստանը: Այդ նպատակով նախապես Հայաստան էին ժամանել ՄԱԿ-ի փորձագետներ, որոնք ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ աշխատանքի արդյունքում նախապատրաստել են Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված համալիր զեկույց:
 
Այդ զեկույցը Շվեյցարիայի մայրաքաղաքում կներկայացվի համաժողովի մասնակից երկրների մրցակցային մարմինների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին:
 
Զեկույցի հրապարակման եւ քննարկման արդյունքում Հայաստանին կտրամադրվի մրցակցային իրավիճակի հետագա կատարելագործմանն ուղղված աջակցություն:
 
ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում ելույթ կունենա  նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը` ներկայացնելով Հանձնաժողովի անցած ուղին եւ նախանշված բարեփոխումները:
 
Նշենք, որ բարեփոխումները մշակվել եւ ծրագրվել են` հիմք ընդունելով մրցակցության բնագավառում միջազգային լավագույն  փորձը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2