Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 366.00-0.50
EUR BUY - 419.00+0.50 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 88.82+1.93 WTI - 82.40+1.28
COMEX:  GOLD - 4373.90+1.37 SILVER - 64.99+0.18
COMEX:  PLATINUM - 1756.80+2.37
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.3-0.01 EUR/GBP - 1.1569+0.29
FOREX:  EUR/USD - 1.1569+0.29 GBP/USD - 1.353+0.28
STOCKS RUS:  RTSI - 796.02-5.13
STOCKS US: DOW JONES - 53732.41-0.20 NASDAQ - 26729.16-0.28
STOCKS US: S&P 500 - 7785.76-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 69220.25+0.74 TOPIX - 4184.11-0.31
STOCKS CHINA:  HANG SENG - 25453.23+1.34 SSEC - 3982.65+1.41
STOCKS EUR:  FTSE100 - 10750.11-0.21 CAC40 - 8636.80-0.16
STOCKS EUR:  DAX - 26440.31+0.53
17/08/2026  CBA:  USD - 365.5-0.32 GBP - 495.47+0.55
17/08/2026  CBA:  EURO - 423.61+0.87
17/08/2026  CBA:  GOLD - 51596+163 SILVER - 759.24-4.72
Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է
01/06/2021 17:33
Կիսվել

Կոնվերս բանկը «Երգով ու սիրով» փառատոնի աջակիցն է

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»  մանկական ֆիլհարմոնիայի «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի շրջանակում Արցախում ընթանում է  «Երգով ու սիրով» փառատոնը: Փառատոնն անցկացվում է Արցախում և Սյունիքում՝ Ստեփանակերտի, Մարտունու, Հադրութի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի, Խնձորեսկի, և Շինուհայրի գործող երգչախմբերի մասնակցությամբ:

«Սահմանն ուժեղ է առաջին հերթին իր բնակիչներով: «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագրի հիմնական նպատակը սահմանամերձ բնակավայրերի երեխաներին գոտեպնդելն ու ոգևորելն է: Սա յուրաքանչյուրիս պարտքն է: Նրանցից յուրաքանչյուրը պիտի վստահ լինի, որ իր թիկունքն ամուր է, որ մենք իրենց հետ ենք: Մյուս կողմից, սա սահմանին ապրող երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասին եւս մեկ անգամ խոսելու հիանալի հնարավորություն է »,-ասում է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղավեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Նախագիծը «Հայաստանի փոքրիկ երգիչներ»  մանկական ֆիլհարմոնիան իրականացնում է ԿԳՄՍՆ հետ համատեղ: Ֆինանսական աջակիցն է Կոնվերս Բանկը:

«Պատասխանատու բիզնեսի դերն ու նշանակությունը մշակույթի, գիտության, կրթության հանրայնացման, զարգացման հարցերում շատ մեծ է: Որքան մեծ լինի բիզնեսի հետաքրքրությունը մշակութային նախաձեռնությունների նկատմամբ, այնքան մեծ է այս ոլորտում հաջողելու, հետաքրքիր երկարաժամկետ նախագծեր իրականացնելու հնարավորությունը, որոնք կհագեցնեն «մշակութային սովը», և որոնց շնորհիվ մշակութային արժեքներ կստեղծվեն: Հուսով եմ, այս հարցում Կոնվերս Բանկի հետ եւս համագործակցությունը շարունակական կլինի»,-ասել է մաեստրո Հեքեքյանը:

Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, տեղի կունենա Արցախի փառատոնի եզրափակիչ համերգը՝ մոտ 170 երեխաների մասնակցությամբ: Փառատոնի շրջանակներում հաջորդ համերգը կկայանա հունիսի 3-ին՝ Կապանում:

Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

17/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.5
-0.32
Եվրո (EUR)
423.61
+0.87
Ռուբլի (RUR)
4.3157
-0.0487
Լարի (GEL)
139.88
-0.03
51596
+163
Արծաթ
759.24
-4.72