Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչեւ 73,69 դոլար
21/06/2021 14:10
Կիսվել

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչեւ 73,69 դոլար

Հունիսի 21-ին էտալոնային մակնիշի նավթի գները սակարաններում բարձրանում են՝ աճը շարունակելով հինգերորդ նստաշրջանն անընդմեջ եւ համարյա հասնելով բազմամյա բարձրակետերին։

Ներդրողները լավատեսորեն են տրամադրված այս ամռանը նավթի պահանջարկի վերականգնման նկատմամբ՝ կորոնավիրուսի դեմ բնակչության շարունակվող պատվաստման ֆոնին, որը թույլ է տալիս Էլ ավելի մեծ թվով մարդիկ ճանապարհորդեն Եվրոպայում եւ ԱՄՆ-ում: Այդ մասին գրում է Trading Economics-ը:

Brent մակնիշի նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի ICE Futures սակարանում հունիսի 21-ին Երեւանի ժամանակով 09:20-ի դրությամբ մեկ բարելի դիմաց կազմել է 73,69 դոլար, ինչը 0,18 դոլարով (0,24 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի փակման դրությամբ արձանագրված գնից: Հունիսի 18-ի սակարկությունների արդյունքներով՝ այդ պարտավորագրերի գինն աճել է 0,43 դոլարով (0,6 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 73,51 դոլար:

WTI մակնիշի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային սակարաններում (NYMEX) մեկ բարելի դիմաց հասել է 71,9 դոլարի, ինչը 0,26 դոլարով (0,36 տոկոս) բարձր է նախորդ նստաշրջանի ամփոփիչ մեծությունից: Հունիսի 18-ին շուկայի փակման դրությամբ այդ պարտավորագրերի արժեքն աճել է 0,6 դոլարով (0,8 տոկոս)՝ մեկ բարելի դիմաց կազմելով 71,64 դոլար: Ըստ MarketWatch-ի տվյալների՝ անցյալ շաբաթվա արդյունքներով Brent մակնիշի նավթը թանկացել է 1,1 տոկոսով, WTI-ն՝ 1 տոկոսով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98