Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
«Միլք Ֆարմ» ընկերությունում հիմնվել է «խելացի» անասնաշենք
03/07/2021 17:35
Կիսվել

«Միլք Ֆարմ» ընկերությունում հիմնվել է «խելացի» անասնաշենք

«Միլք Ֆարմ» ընկերությունում հիմնվել է «խելացի» անասնաշենք, «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով 2019 և 2021 թթ․ ձեռք են բերվել սիմենթալ ցեղի 90 գլուխ բարձրարժեք տոհմային կենդանիներ, որոնք ներմուծվել են Գերմանիայից և Ավստրիայից, իսկ ագրոլիզինգի ծրագրով ձեռք է բերվել կերախառնիչ-կերաբաշխիչ։

Անասնաշենքը համապատասխանում է ծրագրով նախատեսված չափանիշներին, հագեցած է կթի սրահով, որտեղ կիթն ամբողջութամբ ավտոմատացված է։ Հաշվի են առնվել նաև կովերի հարմարավետությունը երաշխավորող բոլոր պայմանները (առաստաղի բարձրություն, օդափոխություն, լուսավորություն, ջուր), որոնք միտված են նպաստելու կաթնատվության բարձրացմանը:

Ծրագրի պայմաններն ու ընթացակարգերը  պարզեցված են և անասնաշենք կառուցելիս ֆերմերներն ազատ են շինանյութի ընտրության հարցում։ Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում արդեն իսկ հիմնվել է շուրջ 33 «խելացի» անասնաշենք։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ ձեռք են բերվել շուրջ 1100 գլուխ հոլշտին, սիմենթալ, անգուս ցեղի կենդանիներ, ընդ որում, կենդանիների մոտ 10-12 %-ը ձեռք է բերվել որպես ՀՀ-ում աճեցված տոհմային կենդանիներ։

Նկատի ունենալով հանրապետությունում ջրի սակավության պատճառով ֆերմերների մտահոգությունը՝ շրջայցի կարևոր նպատակներից էր այդ խնդրի լուծման նպատակով անասնակերի աճեցման այլընտրանքային տարբերակների ուսումնասիրությունը։ Սակավաջրությամբ պայմանավորված խնդիրներից խուսափելու և կենդանիներին առավել մատչելի ու սննդարար կերով ապահովելու նպատակով «Միլք ֆարմ» ընկերությունում ներդրվել է հիդրոպոնիկ կերի աճեցման մոդուլային համակարգ։ Այս եղանակով գարու սերմից ավտոմատացված կերպով այստեղ օրեկան ստացվում է շուրջ 300 կգ մաքուր, ախտահանված կեր։ Աճեցման գործընթացի մեկնարկից 7 օր անց արդեն իսկ կարելի է հավաքել առաջին օրվա բերքը և օգտագործել կենդանիների կերակրման համար։

Կանաչ զանգվածի հիդրոպոնիկ արտադրությունը, որն ուղղվում է կենդանիների կերակրմանը, բավականին արդյունավետ միջոցառում է։ Անկախ սեզոնայնությունից և եղանակային պայմաններից կենդանին ստանում է լիարժեք կերաբաժին, որը հագեցած է բոլոր անհրաժեշտ սննդատարրերով։

Հաշվի առնելով իրականացված ուսումնասիրությունները՝ առաջիկայում նախատեսվում է մշակել պետական օժանդակության համապատասխան ծրագիր, որով տնտեսավարողները կկարողանան իրականացնել հիդրոպոնիկ եղանակով կանաչ զանգվածի արտադրություն հենց տնտեսության պայմաններում և կենդանիներին ապահովել անհրաժեշտ անասնակերով։ 

«Միլք ֆարմ» ընկերությունն առաջիկայում նախատեսում է ընդարձակել տնտեսությունը, ինչպես նաև ներդնել հիդրոպոնիկ կերի արտադրության ավելի ընդարձակ համակարգ։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65