Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք. գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը
16/07/2021 13:55
Կիսվել

Աշխատաշուկայի ակտիվացման նոր գործիք. գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» հարթակը

ԵԱՏՄ տարածքում առցանց աշխատանք գտնելու նոր հնարավորություն է ստեղծվել: Հուլիսի 1-ից գործարկվել է «Աշխատանք առանց սահմանների» աշխատաշուկայի ակտիվացման նոր հարթակը, որը մեկտեղում է  աշխատանք փնտրողներին և գործատուներին: Արմենպրեսի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը նշեց, որ «Աշխատանք առանց սահմանների» հարթակը ստեղծվել է ԵԱՏՄ թվային օրակարգի շրջանակում: Այն նախատեսված է ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների համար: Այն որոնողական լայն հնարավորություններով լավ գործիք է ինչպես աշխատանք փնտրողների, այնպես էլ գործատուների համար:

«Յուրաքանչյուր ցանկացող կարող է ունենալ անձնական էջ տվյալ հարթակում, իր մասնագիտական հմտություններն ու որակավորումները հանրայնացնելու ԵԱՏՄ տարածաշրջանում, ֆիլտրների լայն հնարավորությամբ կարողանա ընտրել ավելի նպատակային, ավելի հարմար աշխատանք: Հաջորդ առավելությունն այն է, որ հարթակից օգտվելը, եղած ծառայություններն անվճար են»,-ասաց Անահիտ Պարզյանը: Հարթակում շահառուների գրանցումն իրականացվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություններում: Քաղաքացիները մոտենում են ծառայությունների գրասենյակներ և գրանցվում «Գործ» տեղեկատվական համակարգում: Դրանից հետո քաղաքացիները կարող են բացել օգտանուններ՝ ունենալով անհատական էջեր: Շահառուի կողմից ներմուծված տեղեկությունը հավաքագրվում է հայերենով, սակայն հարթակն ունի ավտոմատացված մեխանիզմ, որով տեղեկությունը կարող է փոխանցվել ռուսերենով:

Հարթակը հնարավորություն է տալիս աշխատանք փնտրել կամ աշխատող գտնել ինչպես Հայաստանի տարածքում, այնպես էլ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում: Կա ինչպես առկա, այնպես էլ հեռակա աշխատանքի հնարավորություն:Անահիտ Պարզյանը նշեց, որ այս հարթակի ստեղծման նպատակներից մեկը ռիսկերի նվազեցումն է:

«Այսպես, թե այնպես, ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներն աշխատանք փնտրում էին, քիչ չէին դեպքերը, որ հայտնվում էին խաբված իրավիճակում: Հարթակի ստեղծման նպատակն այն է, որ այդ իրավաբանական անձինք նույնականացվեն: Ամեն դեպքում կապը քաղաքացիների և գործատուների միջև լինելու է ինքնուրույն, նամակագրության միջոցով: Քաղաքացինեըը հնարավորություն ունեն ինքնուրույն մի քանի այլ հարթակներում տեղեկություններ փնտրել գործատուի մասին»,- հավելեց Անահիտ Պարզյանը: Նրա խոսքով, ստեղծված հարթակը լավ հնարավորություն է նեղ մասնագետների գտնելու համար:

Հարթակը նոր է, բայց արդեն ընդհանուր ԵԱՏՄ տարածքից 4 մլն աշխատանքի փնտրողի և կես միլիոն գործատուի մասին տեղեկություն կա:  Ակնկալվում է, որ այն աշխուժություն կմտցնի զբաղվածության շուկայում:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12