Տնտեսական

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
Հրանտ Բագրատյան. Բնակչության իրական եկամուտները պակասել են 0.3%
06/08/2021 12:16
Կիսվել

Հրանտ Բագրատյան. Բնակչության իրական եկամուտները պակասել են 0.3%

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձ է կատարել Հայաստանում արձանագրված վերջին մակրոտնտեսական ցուցանիշներին.

ԱՎԾ-ն հրապարակել է ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման 2021թ 1-ին կիսամյակի արդյունքները։ Ըստ այդմ հանրապետության տնտեսությունն աճել է 5%-ով, աճել են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, շինարարությունը, առևտուրը և նույնիսկ ծառայությունները։ Առաջին հայացքից դինամիկա կա։ Ճիշտ է տնտեսության աճն ավելի փոքր է (առայժմ), քան կառավարության պլանավորածը և չի թույլ տվել վերականգնել 2019-ի մակարդակը (2020-ին անկումը 7.6% էր)։ Փորձենք այս երևույթին ավելի մասնագիտական աչքով նայել։ Նախ, արդյունաբերության հավելաճը (2.1%) իրականում չկա։ Այն ապահովվել է (այս էլ որերորդ անգամ) հանքարդյունաբերության աճի շնորհիվ (7.2%)։ Առանց հանքարդյունաբերության արդյունաբերությունում անկում է՝ 98.9%։ Երկրորդ, ակնհայտ են բարձր տեխնոլոգիական արդյունաբերության աճի ցածր տեմպերը։ Թերևս, միակ բացառությունը արևային ու հողմային կայանների տեսակարար կշիռների ավելացումն է էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մինչև 1%։ Բայց դա ծիծաղելի թիվ է միջազգային համեմատության մեջ։

Կիսամյակի արդյունքներով ներառված են գյուղատնտեսության թվերը։ Այստեղ հավելաճը կազմել է 6.8%։ Թիվն, իհարկե, հավատ չի ներշնչում։ Կորցված է 10 հազ. քառ. կմ Արցախում, այդ թվում Քարվաճառի արոտավայրերը, չենք կարողանում օգտագործել շուրջ 800 քառ. կմ արոտներ ՀՀ տարածքում, երաշտ և այլն։ Տարօրինակ է, գյուղատնտեսությունը սպասում էր, թշնամու կողմից տարածքները գրավվեն, որպեսզի արտադրանքի ծավալներն աճե՞ն։ Բացի այդ, գյուղատնտեսության թվերի կամայական հավելագրումն ԱՎԾ կողմից ակնհայտ է դառնում, երբ նայում ենք վերամշակող արդյունաբերության սննդի հատվածի արտադրանքի թողարկման ֆիզիկական ծավալներին։ Ամենուր անկում է։ Ի վերջո, 2021-ի 1-ին կիսամյակում ՀՀ բնակչությունը պակասել է 94 հազ. մարդով (սարսափելի արտագաղթ կա), գյուղմթերքների արտադրությունն ավելացել է 6.8%-ով և սննդամթերքի գներն աճել են 7.8%-ո՞վ։ Սա ամնհնարին է։ Նորմալ տրամաբանությունը հուշում է, որ եթե այդ թվերը ճիշտ են, ապա պետք է տեղի ունենար 14-15% գնանկում։ Գյուղատնտեսության թվերի հավելագրումները ԱՎԾ 23-ամյա խաբեբայությունների շարքից են։

Բնակչության իրական եկամուտները պակասել են 0.3%-ով։ Բյուջեի եկամուտները նույնպես էական դինամիկա չեն ունեցել։Այսպես, 2021-ի հունվար-հունիսին դրանք կազմել են 750 մլրդ.դրամ և ավել են եղել 2020-ի համանուն ցուցանիշից (680 մլրդ դրամ) 10%-ով։ Ասել կուզի պետական բյուջեի եկամուտները ՀՆԱ դինամիկայի նկատմամբ պակասել են։ Ունենք 5.7% գնաճ և 5% տնտեսական աճ է։ Որպեսզի հաշվետու տարվա (2021) S1 բյուջետային եկամուտները համեմատենք բազիսային տարվա (2020) S0 եկամուտների հետ, ապա S1-ը S0-ից պետք է առնվազն մեծ լինի “գնաճ х տնտեսական աճ” արտադրյալի չափով։ Այսինքն, 2021թ հունվար-հունիսին պետական բյուջեի հարկային եկամուտները պետք է լինեին 754 մլրդ դրամ՝ 750-ի փոխարեն։

Հիմա անդրադառնանք զբաղվածությանը։ ԱՎԾ-ն պնդում է, որ 2021-ի 1-ին եռամսյակում 2020-ի համեմատ գործազրկության մակարդակը նվազել է 2.7%-ով (19.7%-ից դարձել է 17%)։ Այդպե՞ս է արդյոք։ Գործազրկության մակարդակը սինթետիկ ցուցանիշ է. գործազուրկների թիվը բաժանում ենք աշխատուժի վրա։ 2021-ի 1-ին եռամսյակում ունեցել ենք 193 հազ. գործազուրկ, իսկ աշխատուժը եղել է 1136.8 հազ. մարդ։ Ճիշտ 17%։ 2020-ին թվերը եղել են այսպիսին. 232.8 հազ. և 1178.8 հազ. մարդ (19.7%)։ Հիմա, զբաղվածներ, այսինքն աշխատողներ, 2020-ին ունեցել ենք 946 հազ. մարդ, իսկ 2021-ին… 943.8 հազ մարդ։ Ինչպե՞ս կարող էր նման բան պատահել։ Շատ պարզ։ 43 հազ մարդ, աշխատող, մահացել է, զոհվել է պատերազմում, համաճարակի զոհ է դարձել և/կամ հեռացել է երկրից։ Նրանց աշխատատեղերը զբաղեցրել են հերթի կանգնած գործազուրկները։ Եվ սա մենք գովու՞մ ենք։ Սա էլ ասենք. 2017-ի 1-ին եռամսյակում զբաղվածների թիվը եղել է 974.5 հազ. մարդ։ «Ժողովրդական» իշխանության շնորհիվ վերջին 4 տարում աշխատողների թիվը պակասել է ուղիղ 40 հազ. մարդով։ Եվ իրոք, 2021-ի 1-ին կիսամյակում 94338 մարդ լքել է երկիրը։ Սա էլ եղել է գործազրկության իջեցման հիմնական գործոնը։ Մարդ չկա, ուրեմն գործազուրկ չկա։

Ուրախացնում է ծնվածների թվի հավելաճը (8.9% 2020-ի նկատմամբ)։ Դժբախտաբար մահացածների թիվն աճել է 15.2%-ով։ Ցավալին այն է, որ արդեն 3-րդ տարին է, երբ մահացածների թիվը գրեթե հավասարվել է ծնվածների թվին։ Արդյունքում, մեր գնահատմամբ, մարդկանց կյանքի միջին տևողությունը վերջին տարիներին 75.5-ից դարձել է 74.3։

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98