2021թ. հունվար-հունիսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 49.4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 5,858.8 հազար լիտր գինի, որից 256.3 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 49.4%-ով, իսկ փրփրուն գինիների դեպքում՝ 53.2%։
Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 3.2 անգամ և կազմել 304.4 հազար լիտր, օղու արտադրությունն աճել է 32.3%-ով և կազմել 2,126.0 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 23.2%-ով և կազմել 12,969.8 հազար լիտր։