Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50-1.00
EUR BUY - 402.00-6.00 EUR SELL - 408.00-1.00
OIL:  BRENT - 102.29+0.69 WTI - 89.80-0.45
COMEX:  GOLD - 4113.80-0.64 SILVER - 59.90-1.61
COMEX:  PLATINUM - 1669.70-2.14
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.17-0.11 EUR/GBP - 1.12-0.34
FOREX:  EUR/USD - 1.12-0.34 GBP/USD - 1.3207-0.33
STOCKS RUS:  RTSI - 857.80-0.10
STOCKS US: DOW JONES - 51179.87-0.66 NASDAQ - 27538.69-0.22
STOCKS US: S&P 500 - 7801.77-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10458.50-0.79 CAC40 - 7769.21-1.22
STOCKS EUR:  DAX - 25104.36-1.35
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը
17/08/2021 13:11
Կիսվել

Կարեն Սարգսյանը ներկայացրեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու հիմնավորումը

Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը ներկայացրեց  Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան չափաքանակն ավելացնելու վերաբերյալ օրենքի նախագիծը: Կարեն Սարգսյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է 2021 թվականին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 245 մլն մ3: Կարեն Սարգսյանի խոսքով` անհրաժեշտություն է առաջացել մեղմելու հողերի ոռոգման ջրապահովվածության դեֆիցիտը:

«Գործող օրենքով`Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն քանակը սահմանվել է մինչև 170 մլն մ3: Ջրի բացթողնումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում սահմանված կարգի համապատասխան: Կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքում արձանագրվել է սակավաջրություն, որն էլ հիմք է հանդիսացել օրենքի նախագծի մշակման համար»,- ասաց Սարգսյանը:

Ջրային կոմիտեի նախագահը նշեց, որ Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գործող հինգ ջրօգտագործող ընկերությունների պայմանագրերով հաստատված 31,4 հազար հեկտար հողատարածքների ոռոգումը իրականացվում է Մարմարիկի, Ապարանի, Ազատի ջրամբարի, Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների, Հրազդան գետի և Սևանա լճի ջրի բացթողումների միջոցով:

«Հայաստանի 12 ջրամբարների առավելագույն լցվածությունը 2021 թվականին կազմել է 526,7 մլն մ3  , նախորդ տարվա առավելագույն լցվածության համեմատ դեֆիցիտը կազմել է 140,8 մլն մ3 : 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է 226,6 մլն մ3 , իսկ 2020 թվականի նույն ժամանակահատվածում 351,9 մլն մ3 , ջրի դեֆիցիտը կազմում է 125,7 մլն մ3 : Հրազդան գետում ջրատվության կտրուկ նվազման պատճառով Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներից իրականացվել է չնախատեսված ջրալրում, որի արդյունքում 2021 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ջրամբարներում առաջացել է 21,43 մլն մ3  ջրի դեֆիցիտ»,- եզրափակեց Սարգսյանը:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14