2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում կաթի արտադրությունը նվազել է 4.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 4,313.7 հազար լիտր։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազլե են 4.8%-ով։
Միևնույն ժամանակ, կարագի արտադրությունն աճել է 40.1%-ով և կազմել 1,015.1 տոննա։ Պանրի արտադրությունն աճել են 0.9%-ով և կազմել 13,843.8 տոննա։ Կաթնաշոռի արտադրության ծավալները նվազել է 0.7%-ով և կազմել 1,045.0 տոննա։ Մածունի արտադրությունը նվազել է 7.2%-ով և կազմել 5,558.4 տոննա։ Թթվասերի արտադրությունը նվազել է 2.5%-ով և կազմել 3,823.7 տոննա, իսկ պաղպաղակի արտադրությունն աճել է 5.0%-ով և ակզմել 10,952.1 հազար լիտր։