
2021թ. հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունն աճել է 44.6%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2021թ. հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 7,064.8 հազար լիտր գինի, որից 316.1 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալներն աճել են 44.6%-ով, իսկ փրփրուն գինիների դեպքում՝ 42.6%։
Միևնույն ժամանակ, վիսկիի արտադրությունն աճել է 3.3 անգամ և կազմել 398.9 հազար լիտր, օղու արտադրությունն աճել է 22.2%-ով և կազմել 2,470.0 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունն աճել է 7.1%-ով և կազմել 15,176.1 հազար լիտր։