Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Էլեկտրոնային ծառայությունը կհարկվի. Googlе, Facebook և այլ ընկերություններից առարկություն չկա
11/11/2021 17:02
Կիսվել

Էլեկտրոնային ծառայությունը կհարկվի. Googlе, Facebook և այլ ընկերություններից առարկություն չկա

Հայաստանում 2022 թվականի հունվարի 1-ից, առաջարկվող օրենսդրական փոփոխությունների համաձայն, էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունները պետք է վճարեն ԱԱՀ: Ասուլիսում ՊԵԿ տեղեկատվական համակարգերի փոփոխությունների կառավարման և ազդեցությունների գնահատման բաժնի պետ Լուսինե Այվազյանը նշեց, որ արդեն աշխատանքներ են տարվում Հայաստանում էլեկտրոնային ծառայություններ մատուցող խոշոր միջազգային ընկերությունների հետ:

«Մենք քննարկումներ ենք անցկացրել Googlе, Facebook, Booking, Amazon, Netflix և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ասեմ, որ ոչ մի ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հարկ վճարելու հետ կապված որևէ առարկություն չի եղել: Բոլորը հաշվառվելու պատրաստակամություն են հայտնել: Քննարկումների ժամանակ հարց է բարձրացվել համակարգը պարզ դարձնելու, դրա ավելի հարմար կիրառության հետ կապված: Նշեմ նաև, որ հարց է բարձրացվել ԱԱՀ-ի հաշվարկման համար հաշվետու ժամանակահատվածը եռամսյակը մեկը սահմանելու մասին: Քննարկվել է նաև ծառայությունների մատուցման պահը ըստ վճարման որոշելու առաջարկը»,- ասաց Լուսինե Այվազյանը:

Այս նոր փոփոխությունները կնպաստեն պետական բյուջե ուղղվող գումարների ավելացմանը: Թե տարեկան որքան գումար կմտնի բյուջե, դեռ հստակ չէ: ՊԵԿ-ը չի շտապում թիվ հնչեցնել:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններից բացի կառավարությունը կսահմանի  էլեկտրոնային ծառայությունների ամբողջական ցանկը: Օրինակ՝ կներառվեն տեղեկատվական հեռահաղորդակցական ցանցերի միջոցով գովազդային ծառայությունների մատուցումը, էլեկտրոնային հարթակների տրամադրումը, էլեկտրոնային գրքեր ընթերցելու, ֆիլմեր դիտելու ծառայությունները և այլն: ՊԵԿ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 1 բաժնի պետ Ասանեթ Ալոյանը նշեց, որ էլեկտրոնային առևտրի մասով այս նախագծով կարգավորումներ նախատեսված չեն:

Առաջարկվող օրենսդրական փոփոխություններում կա բաղադրիչ Հայաստանի այն ռեզիդենտ կազմակերպությունների համար, որոնք էլեկտրոնային ծառայություններ են մատուցում:

«ԱԱՀ վճարող ռեզիդենտին վերաբերում է այն մասով, որ որոշ էլեկտրոնային ծառայությունների հետ կապված լինելու են հարկման առավել բարենպաստ կարգավորումներ այն առումով, որ այդ ծառայությունները, գործող կարգավորումներով հարկվում են ԱԱՀ 20% դրույքաչափով, իսկ փոփոխություններով նախատեսվում է ԱԱՀ 0% դրույքաչափի կիրառում։ Օրինակ՝ կարող եմ ասել, Հայաստանում գտնվող կազմակերպությունը, որն օնլայն կրթական ծառայություն է մատուցում դրսում, այսինքն՝ ծառայությունը ստացողը ոչ ռեզիդենտ է, ապա այն կարող է չհարկվել»,- ասաց Ասանեթ Ալոյանը:

Ինչ վերաբերում է այն ֆիզիկական անձանց, որոնք Հայաստանում էլեկտրոնային ծառայություն են մատուցում, ապա ՊԵԿ ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մասով որևէ հարկային պարտավորություն չկա: Ինչպես աշխատել, այնպես էլ կարող են շարունակել աշխատել:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69