Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
ՎԶԵԲ-ը և E5P բազմադոնոր հիմնադրամը կֆինանսավորեն Երևանի «կանաչ» ավտոբուսների ծրագիրը
24/11/2021 13:56
Կիսվել

ՎԶԵԲ-ը և E5P բազմադոնոր հիմնադրամը կֆինանսավորեն Երևանի «կանաչ» ավտոբուսների ծրագիրը

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանին տրամադրում է 20 միլիոն եվրո գումարի չափով սուվերեն վարկ՝ «ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերությանը հնարավորություն ընձեռելով գնել սեղմված բնական գազով շահագործվող նոր ավտոբուս։ Այդ տրանսպորտային միջոցների շնորհիվ կբարելավվեն ավտոբուսային ծառայությունները Հայաստանի մայրաքաղաքի 1 միլիոն բնակչի համար՝ բարձրացնելով հասարակական տրանսպորտի հուսալիությունը, անվտանգությունը և արդյունավետությունը՝ միաժամանակ նվազեցնելով շրջակա միջավայրի աղտոտումը արտանետումների կրճատման շնորհիվ։

ՎԶԵԲ-ի վարկին աջակցում է 5 միլիոն եվրո գումարի չափով կապիտալ դրամաշնորհը Արևելյան Եվրոպայի էներգախնայողություն և շրջակա միջավայրի գործընկերություն (E5P) հիմնադրամի կողմից, որը ՎԶԵԲ-ի կողմից կառավարվող՝ բազմադոնոր հիմնադրամ է: Եվրամիությունը E5P հիմնադրամի ամենախոշոր ներդրողն է, իսկ Շվեդիան՝ ամենախոշոր երկկողմանի դոնորն ու հիմնադրամի նախաձեռնողը: Հայաստանում E5P հիմնադրամի մյուս դոնորներից են Չեխիան, Դանիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Լիտվան, Նորվեգիան, Լեհաստանը, Սլովակիայի Հանրապետությունը և ՎԶԵԲ-Թայվան գործարար տեխնիկական համագործակցության հիմնադրամը:

Ծրագիրը նպատակ ունի բարելավել Երևանում հասարակական տրանսպորտի շարժունակությունը և ՎԶԵԲ-ի՝ Կանաչ Քաղաքների շրջանակի մի մասն է կազմում՝ աջակցելով «կանաչ» համայնքային ներդրումներին այն երկրներում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում: Նոր ցածրահատակ ավտոբուսները հարմարեցված են շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորների, այդ թվում՝ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար։

«ԵՐԵՎԱՆԻ ԱՎՏՈԲՈՒՍ» ընկերությունը ՎԶԵԲ-ից նաև կստանա տեխնիկական աջակցություն կորպորատիվ զարգացման, տոմսերի նոր համակարգի ներդրման և շահագրգիռ կողմերի ներգրավման համար (հաշվի առնելով ուղևորների տարբեր կարիքներն ու կարողությունները), ինչպես նաև կստանա խորհրդատվական ծառայություններ, որոնք ուղղված են գենդերային հավասարության ու ներառականության ապահովմանը՝ խթանելով անվտանգությունը բոլորի համար և մասնավորապես՝ կանանց համար:

Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեն ասել է․ «Սա ևս մեկ քայլ է Երևան քաղաքի հետ մեր ներգրավվածությունն ամրապնդելու ուղղությամբ: Մենք վստահ ենք, որ նոր ավտոբուսները լավ կընդունվեն հանրության կողմից և կնպաստեն բնապահպանական և անվտանգության չափանիշների բարելավմանը: Սա կբարձրացնի պահանջարկը և կնպաստի հասարակական տրանսպորտի ընդլայնմանը: Մեզ համար առաջնահերթ է բարելավել Հայաստանի քաղաքացիների կյանքը, ինչպես նաև ավելի «կանաչ» դարձնել շրջակա միջավայրը»։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ասել է. «ԵՄ-ն ուրախ է ներդրումներ կատարել «խելացի» շարժունակության և կայուն քաղաքային տրանսպորտի ոլորտում՝ Երևանի համար նոր «կանաչ» ավտոբուսների նախաձեռնության միջոցով՝ օգնելու բարելավել և արդիականացնել մայրաքաղաքում ավտոբուսների աշխատանքը: Այս առաջատար նախաձեռնությունը հստակ ուղիներ է ստեղծում «կանաչ» ներդրումների համար, որոնք կիրականացվեն կլիմայի հետ կապված մեր ընդհանուր թիրախներին հասնելու նպատակով: Նախաձեռնությունը ոչ միայն կօգնի փոխակերպել տրանսպորտը և ավելի շատ հոգ տանել շրջակա միջավայրի մասին, այլև շարժման սահմանափակ կարողություններ ունեցող ուղևորներին անվտանգ, հուսալի և մատչելի փոխադրումներ կտրամադրի»:

ԵՄ «Կանաչ գործարք» և Team Europe ՔՈՎԻԴ-19 համավարակի արձագանքման նախաձեռնությունները պարզ են դարձնում, որ բնապահպանական և կլիմայական մարտահրավերները հրատապ գործողություններ են պահանջում ԵՄ-ից, նրան անդամակցող պետություններից և գործընկեր երկրներից։ ԵՄ-ն և Հայաստանը փոխկապակցման և «կանաչ» տնտեսական փոխակերպման ոլորտում ֆինանսական աջակցության և փոխառու միջոցների օգտագործմամբ ներդրումների գործում արդեն զգալի հաջողություններ ունեն: E5P բազմադոնոր հիմնադրամը շարունակաբար խրախուսում է Հայաստանում նման ներդրումները: Երևանի ՍԲԳ ավտոբուսների ծրագրի՝ ՎԶԵԲ-E5P ֆինանսավորման համաձայնագրի ստորագրումը միջազգային, ազգային և տեղական մակարդակներով իրականացվող գործողությունների ապացույց է։

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրողն է։ Երկրում իր գործունեության մեկնարից ի վեր Բանկը ավելի քան 1.67 մլրդ եվրո է ներդրել 195 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկ ոլորտներում, ընդ որում ներդրումների 91 տոկոսն արվել է մասնավոր հատվածում։

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11