Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 424.00+0.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66399.84+2.12 TOPIX - 4125.80+0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 25413.12-0.93 SSEC - 3932.70+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
07/09/2026  CBA:  USD - 363.7-0.15 GBP - 492.38+0.02
07/09/2026  CBA:  EURO - 422.76-0.11
07/09/2026  CBA:  GOLD - 51630-627 SILVER - 781.52+13.6
10/10/2008 14:21
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ՀԱՅ – ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ

Շուրջ 3 կիլոգրամ ոսկեղենը` հագուստի և հատուկ գոտու մեջ
 
Սեպտեմբերի 26-ի գիշերը` Շիրակի տարածաշրջանային մաքսատան Բավրայի մաքսակետում, բացահայտվել է մաքսանենգության հերթական փորձը: Մաքսային զննության ժամանակ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Ղազարյանի մոտ հայտնաբերվել է չհայտարարագրված`  3. 087 կիլոգրամ ընդհանուր քաշով, դեղին մետաղից  զարդեր` ականջօղեր, շղթաներ, թևնոցներ, ապարանջաններ, մատանիներ: Ընդ որում, քաղաքացին մաքսանենգ ապրանքը թաքցրել է ոչ թե ուղեբեռի մեջ, այլ իր հագուստի գրպաններում և մարմնին հարմարեցված գոտու վրա: Փաստի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն, ապրանքը առգրավվել է: Փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ զարդերը ոսկուց և ադամանդից են` ավելի քան 15 մլն դրամ արժողությամբ: Մասնագետներին տրված բացատրության մեջ Ա.Ղազարյանը նշել է, որ ապրանքը ձեռք է բերել Թուրքիայից: Ի դեպ, նրա անձնագրային տվյալները փաստում են, որ միայն վերջին 6 ամսվա  ընթացքում այս քաղաքացին Թուրքիա է մեկնել 7 անգամ:    
    
Շուրջ  20 տոննա  մաքսանենգ  հողաթափեր և գրենական պիտույքներ
Ռուսաստանից

 
Բացահայտված այս դեպքից մեկ օր անց` սեպտեմբերի 27-ին, դարձյալ Բավրայի մաքսակետում, Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները  կանխել են մաքսանենգության մեկ այլ փորձ: Այս դեպքում մաքսանենգը "Տրանս-Սերվիս Դոն" ՍՊԸ-ի տնօրեն Մ.Մնացականյանն է: Բավրայի մաքսակետում նա հայտարարագրել է «Կամազ» մակնիշի ավտոմեքենայով ՌԴ-ից  Հայաստան տեղափոխվող բեռի ընդամենը 4,5 տոննան:
Այնինչ Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցների կողմից անմիջապես ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է իրական պատկերը: ՌԴ-ի համապատասխան ծառայություններին արված օպերատիվ հարցման պատասխանը պարզ է դարձրել, թե իրականում ինչ քանակությամբ ապրանք է Մ. Մնացականյանն արտահանել Ռուսաստանից:  Խոսքը, փաստորեն, շուրջ 20 տոննա  բեռի մասին է` 20 հազար զույգ /10 տոննա/ հողաթափեր և 9. 750 տոննա գրենական պիտույքներ: Բեռի գերակշիռ մասը` ավելի քան  15 տոննա հողաթափեր և  գրենական պիտույքներ, նա թաքցրել է մաքսային հսկողությունից` բեռնաթափելով այն Բավրա- Երևան ավտոճանապարհին` Թալինում:

Բացահայտվել է երկու ոտքից հաշմանդամ մաքսանենգ`
հատուկ հարմարեցված ավտոմեքենայով

 
Հերթական բացահայտումն արվել է Աշոցք-Գյումրի ավտոճանապարհին` Ցողամարգ գյուղի մերձակայքում: Այդտեղ կանգնեցվել և զննման է ենթարկվել "ՈՒԱԶ" մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը ՀՀ քաղաքացի Ստեփան Կոշտոյանն էր: Զննման արդյունքում նրա ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 179 արկղ` շուրջ մեկ տոննա ընդհանուր քաշով  թուրքական մարգարին և ուկրաինական կոնֆետ: Մաքսային ձևակերպման փաստաթղթեր չունեցող ապրանքը Ս.Կոշտոյանը Հայաստան է ներկրել Վրաստանից:
Բացատրության մեջ նա նշել է, որ մաքսանենգ ապրանքը Վրաստանից Հայաստան է տեղափոխել  իր անձնական օգտագործման ավտոմեքենայով` շրջանցելով Բավրայի մաքսակետը շրջանցիկ ճանապարհով և խուսափելով մաքսային հսկողությունից: Իսկ  մաքսային հսկողությունից խուսափել է, իր խոսքերով,  ձևակերպումների համար գումար չունենալու պատճառով:
 Փաստի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, մաքսանենգ ապրանքը տեղափոխվել է "Ձյունիկ"  մաքսային պահեստ:
Հարկ է նշել, որ Ս.Կոշտոյանը երկու ոտքից զրկված առաջին կարգի հաշմանդամ է, և նա ապօրինի ապրանք է ներմուծել իր համար հատուկ հարմարեցված ավտոմեքենայով, որը հրաշալի վարել է անգամ գիշերային ժամերին:
Ընդհանուր առմամբ, այս տարվա  9 ամիսների ընթացքում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և այլ ծառայությունների աշխատակիցների կողմից հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 276 դեպք:
Մաքսանենգության հատկանիշներով 31 գործ` 279 մլն դրամ արժեքով, ուղղարկվել է ըստ ենթակայության` նախաքննություն իրականացնելու համար:
Մաքսային կանոնների խախտման 170 դեպքերով նշանակվել է վարչական տուգանք` 565 մլն դրամի չափով:

AMP
07/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.7
-0.15
Եվրո (EUR)
422.76
-0.11
Ռուբլի (RUR)
4.2027
-0.004
Լարի (GEL)
139.16
-0.03
51630
-627
Արծաթ
781.52
+13.6