ՃԱՊՈՆԻԱՅԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ԳՆԵՑ MORGAN STANLEY ԲԱՆԿԻ 21%-Ը
Ճապոնիայի խոշորագույն Mitsubishi UFJ Financial բանկը գնել է Morgan Stanley բանկի արտոնություններ ունեցող բաժնետոմսերի 21%-ը, այս մասին ասվում է ճապոնական բանկի հայտարարության մեջ: Գործարքի արժեքը կազմել է 9 միլիարդ դոլար:
Արտոնություններ ունեցող բաժետոմսերը տարբերվում են այլ բաժնետոմսերից և արժեթղթերից նրանով, որ նրանք ունեն ֆիքսված շահույթ, որը ժամանակի ընթացքում չի փոփոխվում: Դրանից բացի արտոնյալ բաժնետոսմերի սեփականատերերը վետոյի իրավունք են ստանում ընկերության ղեկավարության որոշ որոշումների նկատմամբ:
Հիշեքնենց, որ այն մասին, որ Mitsubishi UFJ Financial բանկը հետաքրքրված է Morgan Stanley բաժնետոմսերի գնմամբ հայտնի դարձավ այս տարվա սեպտեմբերի 22-ին: Սակայն մինչ այժմ գործարքի մանրամասները չէին հայտնվում և միայն ենթադրություններ էին արվում, թե բաժնետոմսերի ինչ ծավալի մասին է խոսքը: