ԲԵՐԼՈՒՍԿՈՆԻՆ ԿՈՐՑՐԵԼ Է 1.7 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին ֆինանսական ճգնաժամի պատճառով արդեն կորցրել է 1.7 միլիարդ եվրո: Մինչ ֆինանսական ճգնաժամի սկիզբը Բերլուսկոնիի կարողությունը կազմում էր 9.4 միլիարդ դոլար:
Բելուսկոնիին պատկանող Mediaset SpA մեդիաընկերության արժեթղթերի գինը նվազել է շուկայի մյուս մասնակիցների արժեթղթերի հետ միասին: Իտալական MIBTEL ինդեքսը տարվա սկզբից արդեն նվազել է 40%-ով:
Ամեն դեպքում Բերլուսկոնին իտալացիներին կոչ է արել չվաճառել արժեթղթերը և կանխատեսել է, որ մեկ-երկու տարիների ընացքում նրանց գները ավելի իրատեսական կլինեն: Նա նաև հայտնել է, որ իտալացիների խնայողությունները երկրի բանկերում ապահովված են և ոչ մի իտալացի գեթ մեկ եվրո չի կորցնի: