Ղազախստանում չեն դադարեցրել նավթի և գազի արտադրությունը
Ղազախստանի տարածքում նավթի եւ գազի արտադրությունը չի դադարեցվել եւ նախատեսված ռեժիմով Է ընթանում հանրապետության բոլոր գործարաններում: Հանույթի նվազում Է տեղի ունեցել սոսկ Թենգիզի հանքավայրում, այն արդեն նորմալացել Է, հայտարարել են «Խաբար-24» հեռուստաալիքի եթերում՝ վկայակոչելով Ղազախստանի Էներգետիկայի նախարար Մագզում Միրզագալիեւին: «Ղազախստանում չեն դադարեցրել նավթի եւ գազի արդյունահանումը:
Նվազում Է տեղի ունեցել սոսկ Թենգիզի հանքավայրում: Էներգետիկայի նախարարության ղեկավար Մագզում Միրզագալիեւը դա կապում Է արտադրանքի արտահանման սահմանափակման հետ: Ինչպես հայտնել Է նախարարը, նախատեսված ռեժիմով են աշխատում հանրապետության բոլոր երեք նավթավերամշակման գործարանները»,- ասել Է հաղորդավարը՝ վկայակոչելով Էներգետիկայի նախարարության ղեկավարին: