Տնտեսական

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Սպառողական գների փոփոխությունները Հայաստանում 2021թ. հունվար-դեկտեմբերին
13/01/2022 14:14
Կիսվել

Սպառողական գների փոփոխությունները Հայաստանում 2021թ. հունվար-դեկտեմբերին

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. դեկտեմբերը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 7.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 1.6%:

2021թ. հունվար-դեկտեմբերին, 2020թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 7.2%։

Մասնավորապես, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքներ գներն աճել են 11.2%-ով։ Ալկոհոլի և ծխախոտի գներն աճել են 9.3%-ով։ Հագուստի և կոշիկի դեպքում գնաճը կազմել է 8.1%։

Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ՝ 1.3% գնաճ։ Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ +8.7% գնաճ։

Առողջապահության ոլորտում գնաճը կազմել է 5.4%։ Տրանսպորտի դեպքում գներն աճել են 9.1%-ով։ Կապի ոլորտում գնաճը 0.9% է։ Հանգիստ և մշակույթ՝ +3.8% գնաճ։ Կրթության ոլորտում գներն աճել են 1.8%-ով։ Ռեստորաններ և հյուրանոցներ՝ 3.2% գնաճ։ Տարբեր ապրանքների և ծառայությունների գներն աճել են 4.4%-ով։

2015թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքն աճել է 16%-ով։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքներ՝ +24.1%։ Ալկոհոլ և ծխախոտ՝ +37.2%։ Հագուստ և կոշիկ՝ +21.1%։ Բնակարանային ծառայություններ, ջուր, էլեկտրաէներգիա, գազ և վառելիքի այլ տեսակներ՝ +1.8%։ Տնային գործածության առարկաներ, կենցաղային տեխնիկա և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեություն՝ +3.0%։ Առողջապահություն՝ +16.7%։ Տրանսպորտ՝ +18.4%-ով։ Կապ՝ -1%։ Հանգիստ և մշակույթ՝ +17.8%։ Կրթություն՝ +16.0%։ Ռեստորաններ և հյուրանոցներ՝ +15.5%։ Տարբեր ապրանքներ և ծառայություններ՝ +9.4%-ով։

2021թ. հունվար-դեկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.6% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.3% հավելաճ):

Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.3-1.9%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Վանաձոր և Գավառ քաղաքներում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 1.5%-ով:

Սննդամթերքի գներ

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 12.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 3.5% գնաճ: Վերջինիս մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 4.9% և 16.4% գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 40.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 16.4% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 1.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 4.9% գնաճ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 11.35%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 8.35% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 0.9 տոկոսային կետով:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 19.8%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ:

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 10.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: Հացի, մակարոնեղենի, ալյուրի, բրնձի և ձավարեղենի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են՝ համապատասխանաբար 9.1%, 9.5%, 9.7%, 13.4% և 23.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6%, 2.7%, 1.5%, 1.3% և 2.9%-ով:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.6% գնաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կաթնաշոռի՝ 6.9% և պանրի 13.4%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.1% և 2.8% գնաճ: Ձվի գինը 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել է 12.7%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ`1.0%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 7.5%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ: Թռչնամսի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 5.1%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ 1.2%-ով:

Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 14.7%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ 0.5% գնաճ: Մարգարինի և այլ բուսական յուղերի գները 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ աճել են 21.0% և 11.8%-ով, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 1.2% և 2.2%-ով:

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ձկան և ծովամթերքի ապրանքախմբում գրանցվել է 31.4% գնաճ, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ գների մակարդակը մնացել է անփոփոխ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0.4%, սուրճի, թեյի, կակաոյի 0.5% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Ոչ պարենային ապրանքների գներ

2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 8.0%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ՝ 0.5% գնաճ:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է մաքրող, լվացող միջոցների՝ 0.1%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, կահույքի և կահավորանքի, վառելանյութերի և քսանյութերի ՝ 0.4%, բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.5%, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.7%, ոսկերչական զարդերի՝ 1.3%, հագուստի 2.3% գնաճ: Միաժամանակ, խոշոր կենցաղային սարքերի գները նվազել են 0.2%-ով, գորգերինը և հատակի ծածկերինը, դեղագործական ապրանքներինը՝ 0.1%-ով, իսկ գրասենյակային պարագաների ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0.8% և 1.1%-ով։ 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 43.3% և 50.4%, իսկ հունվար-դեկտեմբերին 2020թ.
հունվար-դեկտեմբերի համեմատ՝ 31.9% և 24.5% գնաճ:

Ծառայությունների սակագներ

Մատուցված ծառայությունների ոլորտում 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 1.9%, իսկ 2021թ. նոյեմբերի համեմատ` 0.4% գնաճ: 2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հյուրանոցային ծառայությունների սակագներն աճել են 0.1%-ով, բնակարանի նորոգման և սպասարկման, վարսավիրանոցների և անձնական սպասարկման սրահների ծառայություններինը՝ 0.2%-ով, տրանսպորտային ծառայություններինը՝ 0.5%-ով (պայմանավորված օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների գների 2.0% թանկացմամբ), սպասարկման ծառայություններինը՝ 0.7%-ով, հանգստի կազմակերպման ծառայություններինը՝ 2.6%-ով, իսկ կենցաղային սարքերի նորոգման, բժշկական, կրթության, կապի, իրավաբանական, հանգստի և մշակութային միջոցառումների հետ կապված ծառայությունների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Արտարժույթի շուկա

2021թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.6% հավելաճ: 2021թ. դեկտեմբերին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների 7.7% գնաճ և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 6.5% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: 2021թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 485.1 դրամ, ինչը 6.5%-ով ցածր է 2020թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (518.9 դրամ):

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93