
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 17-ի դրությամբ նվազել է 12 սանտիմետրով
Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա հունվարի 17-ի դրությամբ նվազել է 12 սանտիմետրով։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվարի 17-ի դրությամբ Սեւանա լիճը գտնվել է ծովի մակերեւույթից 1900 մետր 40 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա 1900 մետր 52 սանտիմետր նիշի դիմաց։ Այս տարվա առաջին 17 օրվա ընթացքում Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է հոսել 4 միլիոն 681 հազար խորանարդ մետր ջուր։
Խոսրով Խլղաթյան