Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Լույս է տեսել նոր հոդվածների ժողովածու՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ
21/02/2022 14:58
Կիսվել

Լույս է տեսել նոր հոդվածների ժողովածու՝ Եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացին Հայաստանի մասնակցության վերաբերյալ

«Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը լույս են ընծայել «ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության յոթ տարին. եվրասիական ինտեգրման հաջողությունները, դասերն ու հեռանկարները» վերտառությամբ գիրքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հրատարակությունը նվիրված է Եվրասիական տնտեսական միության գործունեության յոթնամյակին: Այն միաժամանակ հայերեն և ռուսերեն լեզուներով է:

Ժողովածուի ընթերցողներին ողջույնի խոսք են հղել ինտեգրման և մակրոտնտեսական հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար), Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Գլազևը և արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (Նախարար) Արտակ Քամալյանը:

Հայ և ռուսաստանցի ճանաչված գիտնականների և փորձագետների հոդվածների այս ժողովածուն հետազոտում է Եվրասիական տնտեսական ինտեգրման փորձը, հաջողություններն ու դասերը, մասնավորապես, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության ընթացիկ արդյունքները:

Հոդվածներում ուղենշված են ինտեգրացիոն գործընթացի խնդիրներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետության առջև կանգնած տնտեսական, քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման տեսանկյունից: Հրատարակության արժանիքներից մեկն այն է, որ ինտեգրման տնտեսական ասպեկտների հետ միասին դիտարկված են քաղաքակրթական, մշակութային-հումանիտար ասպեկտները:

Ժողովածուի կազմողն ու նախաբանի հեղինակն է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը: Գլխավոր խմբագիրն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:

Արամ Սաֆարյանի վկայությամբ Եվրասիական փորձագիտական ակումբի շուրջ համախմբված առաջատար գիտնականների և փորձագետների ընդհանուր մոտեցումն այն է, որ շատ կարևոր է համատեղ ջանքեր գործադրել ընդհանուր ինտեգրացիոն և համատեղ քաղաքակրթական տարածքի հետագա զարգացման համար, որովհետև միայն այդ ընդհանուր տարածքն է ունակ իրապես ապահովելու Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը:

Գիրքը հասցեագրված է քաղաքական ու հասարակական գործիչներին, գիտնականներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են քաղաքական, տնտեսական գործընթացները և միջազգային հարաբերությունները: Այն կարող է հետաքրքիր լինել նաև ընթերցող ամենալայն շրջանակին: Ժողովածուն արդեն իսկ բաժանված է Հայաստանի պետական իշխանության մարմիններին, առաջատար համալսարաններին ու խոշորագույն գրադարաններին, բազմաթիվ քաղաքական ու հասարակական ուժերին, ԶԼՄ-ներին: Գրքի հեղինակների գնահատմամբ սա մի կարևոր հայկական ներդրում է եվրասիական տնտեսական ինտեգրման ծավալվող ու թափ հավաքող գործընթացում:

Արամ Սարգսյան

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2