Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Նավագնացությունը Ռուսաստանի ծովային նավահանգիստների շրջանում կրճատվել է մեկ երրորդով
09/03/2022 16:42
Կիսվել

Նավագնացությունը Ռուսաստանի ծովային նավահանգիստների շրջանում կրճատվել է մեկ երրորդով

Նավագնացությունը Ռուսաստանի ծովային նավահանգիստների մերձակայքում մեկ երրորդով կրճատվել է Ուկրաինայում հակամարտությունն սկսվելուց հետո, ինչը վկայում է այն մասին, թե ինչպես են պատժամիջոցներն ու Ռուսաստանից գլոբալ ընկերությունների հեռանալը հարվածում երկրի տնտեսությանը: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:

Հրատարակությունը վկայակոչում է Project44 հարթակը (վերլուծում է մատակարարումների շղթաների մասին տեղեկատվությունը), որի տվյալներով, նավերի թվաքանակը Ռուսաստանի ծովային նավահանգիստների մերձակայքում 30 տոկոսով կրճատվել է անցած ամսին արեւմտյան պատժամիջոցների սահմանումից հետո: Բացի այդ, Windward պրովայդերի տվյալներով (մասնագիտանում է ծովային փոխադրումների բնագավառում), աշխատանքի սպասող ռուսական նավերի թվաքանակը մարտի 7-ին մեկ երրորդով ավելի է եղել փետրվարի 28-ի համեմատությամբ: Աճը մատնանշում է, որ օտարերկրյա բիզնեսն ավելի ու ավելի հաճախ չի ցանկանում գործ ունենալ ռուսաստանյան ընկերությունների հետ, կարծում են Windward-ում:

Ակտիվության նվազումը նավահանգիստների մերձակայքում եւ ռուսաստանյան նավերի շրջանում տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները պատժամիջոցներ սահմանեցին ռուսաստանյան բիզնեսի, պաշտոնյաների, օլիգարխների նկատմամբ, եւ բազմաթիվ արեւմտյան ընկերություններ հեռանում են երկրից: Ընկերությունը հիշեցնում է, որ առանձին խոշորագույն ծովային փոխադրողներ, ներառյալ Maersk-ը (Դանիա) եւ MSC-ը (Շվեյցարիա), դադարեցրել են ծառայությունները Ռուսաստանի նավահանգիստներում: Մեծ Բրիտանիան եւ այլ երկրների մի քանի նավահանգիստներ արգելքներ են մտցրել, որոնք կապված են ռուսաստանյան նավերի՝ իրենց նավահանգիստներ մուտք գործելու հետ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52