Տնտեսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ԵԱՏՄ-ում 430 ապրանքի մաքսատուրքերը կզրոյացվի
24/03/2022 13:22
Կիսվել

ԵԱՏՄ-ում 430 ապրանքի մաքսատուրքերը կզրոյացվի

Եվրասիական տնտեսական միության հարթակում մի շարք կարևոր նշանակության ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացնելու որոշում է կայացվել։ Դա միանշանակորեն դրական ազդեցություն է ունենալու գների վրա։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն նշեց, որ մարտի 17-ի ԵԱՏՄ նիստի ընթացքում այդ որոշումն աննախադեպ էր։

«Մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա։ Ունենք մի որոշում, որը կունենա միայն սոցիալական նշանակություն՝ մոտ 430 անուն ապրանքի մասով մաքսատուրքը զրոյացվում է։  Դա, իհարկե, դիսկրետ որոշում է, միջինում վեց ամիս ժամկետով է, բայց, այնուամենայնիվ, գների վրա դա դրական ազդեցություն կունենա։ Այո, մաքսատուրքերի մուտքերը բյուջե կնվազեն, բայց կարծում եմ, որ շատ ավելի մեծ էֆֆեկտ կլինի սպառողների համար»,- ասաց փոխվարչապետը։

Գրիգորյանը նշեց, որ սա առաջին փուլի փաթեթն էր, որովհետև աշխատանքները շարունակվում են այդ մասով։ Ըստ նրա՝ ներկայացվել են մեկ այլ խումբ ապրանքների գծով մաքսատուրքից ազատելու հայտ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում այդ հայտը քննարկվում է, և մոտ ժամանակներում կհրապարակվի ապրանքների ևս մի ցանկ, որոնք կազատվեն մաքսատուրքից։

«Դա դրական ազդեցություն կունենա և ակնհայտորեն կզսպի գների աճը», – եզրափակեց Գրիգորյանը։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98