Տնտեսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-1.00
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00-0.50
OIL:  BRENT - 79.24+1.23 WTI - 74.92+0.54
COMEX:  GOLD - 4267.00+3.33 SILVER - 62.10+3.40
COMEX:  PLATINUM - 1765.90-0.21
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.68+0.12 EUR/GBP - 1.1548+0.11
FOREX:  EUR/USD - 1.1548+0.11 GBP/USD - 1.3459+0.04
STOCKS RUS:  RTSI - 895.93+1.68
STOCKS US: DOW JONES - 54349.12+0.49 NASDAQ - 26363.44-0.83
STOCKS US: S&P 500 - 7723.55-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65683.26-0.93 TOPIX - 4055.85+0.24
STOCKS CHINA:  HANG SENG - 25530.28-1.49 SSEC - 3900.35+0.57
STOCKS EUR:  FTSE100 - 10888.30+0.08 CAC40 - 8669.30+0.03
STOCKS EUR:  DAX - 26126.30-0.29
06/08/2026  CBA:  USD - 366.25+0.11 GBP - 493.08-0.04
06/08/2026  CBA:  EURO - 422.73+0.17
06/08/2026  CBA:  GOLD - 49534+1456 SILVER - 721.41+29.41
Մերի Հովսեփյանը՝ թվերով. Ինչպես աշխարհում տիրող իրավիճակը կազդի ՀՀ հարկաբյուջետային հատվածի վրա
25/03/2022 14:21
Կիսվել

Մերի Հովսեփյանը՝ թվերով. Ինչպես աշխարհում տիրող իրավիճակը կազդի ՀՀ հարկաբյուջետային հատվածի վրա

«Բիզնես 24. Էքսպերտ» շարքի հաջորդ հյուրը տնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Հովսեփյանն է:

Մասնագետի հետ զրուցել ենք աշխարհաքաղաքական զարգացումների՝ Հայաստանի հարկաբյուջետային հատվածի և մակրոտնտեսական ցուցանիշների վրա հնարավոր ազդեցությունից:
Հովսեփյանը հաշվարկել է՝ 1,6 տոկոս տնտեսական աճի, 5,5 տոկոս գնաճի և պետբյուջեի ծախսերի մակարդակի ապհպանման պայմաններում որքան կկազմեն պետբյուջեի հարկային եկամուտները, բյուջեի դիֆիցիտը, տարեվերջին որքան կլինի Կառավարության պարտքի ցուցանիշը և դրա կշիռը ՀՆԱ-ում:

«Հիմք ընդունելով վերանայված կանխատեսումները՝ հնարավոր է եղել գնահատել ՀՆԱ դեֆլյատորը՝ 5,8 տոկոս, որի կիրառման և տնտեսական աճի վերանայված կանխատեսման միջոցով հաշվարկվել է անվանական ՀՆԱ-ի մակարդակը, պետբյուջեի հիմքում դրված 7869,4 միլիարդ դրամի փոխարեն այն կկազմի 7496,1 միլիարդ դրամ: Արդյունքում անվանական ՀՆԱ-ն շուրջ 375 միլիարդ դրամով պակաս կլինի, քան դրված էր բյուջեի կազմման հիմքում», – մասնագետը նկատում է, որ հարկաբյուջետային հատվածում վերանայումներ առայժմ նախատեսված չեն, բյուջեի ծախսերի կրճատում՝ ևս:

«Հիմք ընդունելով իրականացված գնահատումները՝ 2022-ի պետբյուջեի եկամուտներն ու պաշտոնական տրանսֆերտները կկազմեն 7 790 519,8 դրամ, այսինքն՝ մոտ 157 միլիարդ դրամով պակաս, քան կանխատեսվում էր»:

Մերի Հովսեփյանն այս սցենարի դեպքում ակնկալում է, որ պետբյուջեի դիֆիցիտը կկազմի 393 480,2 միլիարդ դրամ՝ նախնական ցուցանիշից շեղվելով 130 միլիարդ դրամով:

Մասնագետի գնահատմամբ՝ պետական պարտքը բյուջեի նախնական տվյալների համեմատությամբ կավելանա ավելի քան 390 միլիարդ դրամով, իսկ պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կկազմի 68,5 տոկոս՝ պլանավորված 60,2 տոկոսի փոխարեն: Այսպիսով, 2022-ի վերջին պետբյուջեի դիֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի 5,2 տոկոսը:

06/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.25
+0.11
Եվրո (EUR)
422.73
+0.17
Ռուբլի (RUR)
4.4889
-0.0152
Լարի (GEL)
139.83
+0.1
49534
+1456
Արծաթ
721.41
+29.41