Տնտեսական

USD BUY - 376.00+0.00 USD SELL - 378.50-0.50
EUR BUY - 443.00-2.00 EUR SELL - 449.50-2.00
OIL:  BRENT - 67.43-3.27 WTI - 62.71-3.46
COMEX:  GOLD - 4971.10-1.76 SILVER - 74.97-9.23
COMEX:  PLATINUM - 2030.90-4.35
LME:  ALUMINIUM - 3100.00-0.10 COPPER - 12875.50-2.21
LME:  NICKEL - 17428.00-2.53 TIN - 49663.00+0.06
LME:  LEAD - 1977.50-0.78 ZINC - 3374.00-0.95
FOREX:  USD/JPY - 152.87+0.36 EUR/GBP - 1.1867-0.06
FOREX:  EUR/USD - 1.1867-0.06 GBP/USD - 1.3616-0.12
STOCKS RUS:  RTSI - 1128.73+0.65
STOCKS US: DOW JONES - 49451.98-1.34 NASDAQ - 22597.15-2.03
STOCKS US: S&P 500 - 6832.76-1.57
STOCKS JAPAN:  NIKKEI - 56941.97-1.21 TOPIX - 3818.85-1.63
STOCKS CHINA:  HANG SENG - 26567.12-1.72 SSEC - 4082.07-1.26
STOCKS EUR:  FTSE100 - 10402.44-0.67 CAC40 - 8340.56+0.33
STOCKS EUR:  DAX - 24852.69-0.01
13/02/2026  CBA:  USD - 376.94-0.63 GBP - 513.28-1.69
13/02/2026  CBA:  EURO - 446.9-1.5
13/02/2026  CBA:  GOLD - 61117-524 SILVER - 1012.1-33.1
ԱՄԷ-ն՝ որպես իդեալական ուղղություն ներդրումների համար
27/04/2022 17:58
Կիսվել

ԱՄԷ-ն՝ որպես իդեալական ուղղություն ներդրումների համար

Հարցազրույց ՀՀ-ում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ալ-Սալամիի հետ

– Բարև Ձեզ, տիկին Ալ-Սալամի։ Այս հարցազրույցի միջոցով ցանկանում ենք բացահայտել ներդրումային հնարավորություններն Արաբական Միացյալ Էմիրություններում։ Վերջին շրջանում մեծացել է հայ գործարարների հետաքրքրվածությունն Էմիրություններում ներդրումներ կատարելու ուղղությամբ։ Ներկայացրեք, խնդրեմ, ներդրումային միջավայրը Ձեր երկրում։

– Արաբական Միացյալ Էմիրությունները համարվում է իդեալական ուղղություն ներդրումներ կատարելու համար՝ ունենալով կայուն և անվտանգ միջավայր և ճկուն օրենսդրություն ներդրողի համար։ ԱՄԷ-ն առևտրային ազատ գոտիներում ընձեռում է ցածր հարկերով ներդրումային նոր հնարավորություններ, հատկապես 2018թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին նոր օրենքի ընդունումից հետո։ Էմիրությունների կառավարությունը ձգտում է առաջիկա ինը տարիների ընթացքում ներգրավել շուրջ 150 միլիարդ դոլարի օտարերկրյա ներդրում, ինչպես նաև ակնկալում է 2030թ․ դառնալ համաշխարհային ներդրումային խոշորագույն 10 ուղղություններից մեկը։ Այդ նպատակին հասնելու համար, ինչպես նաև կայուն  տնտեսական զարգացումն ամրապնդելու և գիտելիքահեն մրցունակ տնտեսություն ստեղծելու, պետության երկարատև բարգավաճումն ապահովելու համար կառավարությունը պարզեցնում է ներդրումների գործընթացներն առաջնահերթություն համարվող մի շարք ոլորտներում։

Ձեր խոսքում նշեցիք առևտրային ազատ գոտիների առկայության մասին։ Եթե կարելի է, խնդրում ենք հայ հասարակությանը ներկայացրեք՝ ինչ պայմաններ են առաջարկում այդ գոտիները, և որոնք են այդ ոլորտում Էմիրությունների առավելությունները։

-Ազատ գոտիները թույլ են տալիս օտարերկրացի ներդրողներին  ունենալ 100% սեփականություն բոլոր ոլորտներում։ Սովորաբար յուրաքանչյուր գոտի կենտրոնացված է լինում կոնկրետ որևէ ոլորտի վրա։ Բացի այդ բոլոր ազատ գոտիներն ունեն իրենց հատուկ օրենքներն ու առավելությունները, որոնց համաձայն տրվում են լրացուցիչ հարկային և ֆինանսական  արտոնություններ։ Հայ ներդրողները նույնպես կարող են օգտվել ավելացված արժեքի հարկի չեղարկումից, քանի որ բոլոր ազատ գոտիներն ազատված են այդ հարկատեսակից, ինչպես նաև չկան արտահանման և ներկրման վճարներ։ Ազատ գոտիներում ստեղծված կազմակերպությունները նման են տեղական ՍՊԸ-ին։ Հատկանշական է նաև, որ ազատ գոտիներում հնարավոր է հիմնել կազմակերպություն նույնիսկ մեկ ներդրողի կողմից, որը կարող է լինել ինչպես անհատ ձեռներեց, այնպես էլ իրավաբանական անձ։

Հետաքրքիր է իմանալ նաև, թե ո՞րն է ամենագրավիչ ոլորտը ներդրողների համար։

Հաշվի առնելով կորոնավիրուսի և Ուկրաինայի պատերազմի հետևանքով առաջացած համաշխարհային մարտահրավերները՝ պարենային անվտանգության ոլորտը դարձել է ներդրումների համար ամենակարևոր ոլորտը։ Եվ ԱՄԷ-ում տեղի ունեցած համակարգային փոփոխությունների համաձայն՝ ընդունվել է Պարենային անվտանգության ազգային ռազմավարությունը մինչև 2051թ․։ Վերոնշյալ ռազմավարությունն ընձեռում է քաղաքական երկարատև կայունություն ներդրումները երկարաժամկետ իրականացնելու համար։ Դրա հետ մեկտեղ պարզեցվում են գյուղատնտեսական ոլորտի հետ կապված լիցենզիաների և թույլտվությունների գործընթացները, հատկապես արագացված գործընթաց է կիրառվում նորարարական և տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտում նախաձեռնությունների համար։ Ինչպես նաև ներդրումները խրախուսելու համար ԱՄԷ-ն, մասնավորապես Աբու Դաբին 272 միլիոն դոլարի զեղչ է տրամադրում զարգացման և հետազոտությունների համար։ 2018թ․ օտարերկրյա ուղղակի ներդրումների վերաբերյալ նոր օրենքից հետո, որի համաձայն՝ 100% սեփականության իրավունք է տրվում, ներդրումների աննախադեպ աճ է գրանցվել հատկապես գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում։

-ԱՄԷ-ն հայտնի է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում իր ունեցած ձեռքբերումներով։ Արդյոք կա՞ն ներդրումային հնարավորություններ նաև այս ոլորտում, թե՞ այն համարվում է ազգային ոլորտ։

-Իհարկե, ներդրումային հնարավորություններ կան բոլոր ոլորտներում, այդ թվում՝ նաև տեխնոլոգիաների ոլորտում։ Գիտելիքահեն մրցունակ տնտեսություն ստեղծելու ճանապարհին ԱՄԷ-ն մեծամասշտաբ ներդրում է կատարել՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության նախագծերի համար համաշխարհային մակարդակով առաջատար համակարգ ստեղծելու նկատակով, ինչպես նաև ստեղծել է համապատասխան ենթակառուցվածքներով տեխնոլոգիական ներդրումային լավագույն միջավայր տարբեր երկրների «Ստարտափ» ընկերությունների, փոքր և միջին կազմակերպությունների  համար։ Արհեստական բանականությունը մեր ժամանակների նոր հեղափոխությունն է, և Էմիրությունների նպատակն է դառնալ այս ոլորտի առաջատար պետություններից մեկը։

– Վերջին տարիների ընթացքում ԱՄԷ-ն բարձր հորիզոնականներ է գրավել համաշխարհային մակարդակում՝ ըստ տարբեր ցուցանիշների։ Որո՞նք են տնտեսության ոլորտում վերջին ձեռքբերումները։

– ԱՄԷ-ն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանում ներկայացնում է սննդամթերքի և խմիչքների ընդհանուր առևտրի 18%-ը, ԱՄԷ-ն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում ենթակառուցվածքային նախագծերում և ներդրումներում՝ ըստ 2020 թվականի Site Selection ամսագրի կողմից թողարկված Global Groundwork ցուցանիշի: Ավելին, ԱՄԷ-ն աշխարհում չորրորդն է նավահանգիստների, լոգիստիկայի և միջազգային բեռնափոխադրումների ոլորտում։

– Եվ վերջում, եկեք անդրադառնանք ներդրողին հուզող ամենակարևոր հարցին, արդյո՞ք ԱՄԷ-ում կան օրենքներ կապված օտարերկրյա ներդրումների պաշտպանության հետ։

– Արաբական Միացյալ Էմիրություններում առկա է ներդրումների համար հնարավոր լավագույն պաշտպանություն ինչպես օտարերկրյա  ընկերությունների, այնպես էլ փոքր և միջին ընկերությունների ու անհատ ներդրողների համար: Ինչպես արդեն նշել եմ, ընդունվել է Օտարերկրյա ուղղակի ներդրումների մասին օրենքը: Այս օրենսդրությունը սահմանում է հստակ սահմանումներ, կանոնակարգեր, խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավումը ԱՄԷ: Այս  օրենքին հաջորդել է 2019 թվականի որոշումը  առևտրային գործունեության  ոլորտում օտարերկրյա սեփականության իրավունքի սահմանափակումների մեղմացման մասին, մասնավորապես՝ արտադրության, գյուղատնտեսության և ծառայությունների ոլորտներում։

– Շնորհակալություն բովանդակալից հարցազրույցի համար։

– Շնորհակալ եմ, հուսով եմ այս հարցազրույցն օգտակար կլինի հայ գործարար միջավայրի համար և կնպաստի փոխադարձ ներդրումների գրավմանը։

13/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.94
-0.63
Եվրո (EUR)
446.9
-1.5
Ռուբլի (RUR)
4.8801
-0.0113
Լարի (GEL)
140.43
-0.24
61117
-524
Արծաթ
1012.1
-33.1