Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
ՊԵԿ. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը մեկնարկել է
01/06/2022 15:34
Կիսվել

ՊԵԿ. Մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը մեկնարկել է

ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստաման դասընթացը: Մինչ այդ՝ դասընթացի մասնակցության ընդունելության և ավարտական փուլի գործընթացն էր, որը  սկսվել էր դեռևս փետրվարից: Դիմել էր 1989 քաղաքացի։ Բարեվարքության ստուգատեսին հրավիրվել էր 721 դիմորդ, մնացած հայտերը մերժվել էին տարբեր պատճառներով:  Այժմ դասընթացին մասնակցում է շուրջ 250 դիմորդ, ովքեր հաղթահարել են օտար լեզվի, համակարգչային, մասնագիտական հարցաշարերի թեստավորման  և հարցազրույցի փուլերը:  

Դասընթացի ժամանակ մասնակիցները կպատրաստվեն մաքսային ծառայության տարբեր պաշտոններում աշխատելու համար։ Դասընթացը կազմված է երկու փուլից՝ տեսական և գործնական։ Տեսական մասը կտևի 30-95 դասաժամ՝ ըստ պաշտոնի: Դասընթացում ընդգրկվածները կուսումնասիրեն մաքսային գործի առանձնահատկությունները, հաճախորդների սպասարկման, բարեվարքության, հոգեբանության հիմունքները և այլն: Մասնակիցների առաջխաղացումը գնահատվելու է թեստավորման միջոցով՝ յուրաքանչյուր շաբաթ և ստացված միջինացված գնահատականները կօգտագործվեն վարկանիշային միավորները հաշվարկելիս: Տեսական մասին կհաջորդեն գործնական պարապմունքները՝ մինչև 10 շաբաթ։ Ապագա մաքսային ծառայողները մասնակցելու են մաքսային գործառույթների իրականացմանն այն ստորաբաժանումներում, որտեղ նախատեսվում է իրականանցնել հաստիքների համալրում։ 

Այսպես, ուսումնառության բոլոր փուլերում գործելու է մասնակիցների առաջադիմության, պատասխանատվության գնահատման բավական խիստ և բազմաշերտ մեխանիզմ։ Ավելի բարձր վարկանիշային միավորներ հավաքած դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի և լավագույնները կնշանակվեն համապատասխան պաշտոնների, մասնավորապես, վերակազմավորված՝ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչությունում, ինչպես նաև կստանան հավաստագիր՝ 3 տարի ժամկետով: 

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72