
ԵՀ. Ռուսաստանից անմշակ նավթի արտահանման արգելքը կես տարով կհետաձգվի
Ռուսաստանից անմշակ նավթի գնումների՝ Եվրամիության արգելքը կսկսի գործել կես տարի անց պատժամիջոցներն ուժի մեջ մտնելուց հետո, նավթամթերքների արգելքն՝ ութ ամիս անց: Դա հավաստել է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
Ծառայությունը նաեւ նշել է, որ արգելքները կվերաբերեն սոսկ լցանավային մատակարարումներին:
«Անմշակ նավթի սահմանափակումները կմտցվեն վեց ամիս, նավթամթերքների վերաբեյալ՝ ութ ամիս հետաձգմամբ,- ճշտել են ԵՀ-ում:- Այդ սահմանափակումները չեն վերաբերում «Դրուժբա» նավթամուղով մատակարարումներին: Պատժամիջոցների վեցերորդ փաթեթի ուժի մեջ մտնելու եւ հետաձգելու հետհաշվարկն սկսվելու ժամկետն առայժմ հայտնի չթ. պատժամիջոցների վերաբերյալ փաստաթուղթը դեռ պետք է հաստատի ԵՄ-ի նախարարների մակարդակով խորհուրդը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: