Տնտեսական

USD BUY - 385.50+0.00 USD SELL - 388.00-0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 422.00-1.00
OIL:  BRENT - 73.10-0.08 WTI - 69.33-1.80
COMEX:  GOLD - 2745.90-0.56 SILVER - 32.58-1.00
COMEX:  PLATINUM - 1002.00+0.28
LME:  ALUMINIUM - 2600.00-0.67 COPPER - 9570.50+0.68
LME:  NICKEL - 15944.00+1.44 TIN - 31724.00+1.64
LME:  LEAD - 2053.50+1.68 ZINC - 3069.50+1.34
FOREX:  USD/JPY - 152.98+0.32 EUR/GBP - 1.0834-0.40
FOREX:  EUR/USD - 1.0834-0.40 GBP/USD - 1.2926+0.23
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42052.19+0.69 NASDAQ - 18239.92+0.80
STOCKS US: S&P 500 - 5728.80+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 38053.67-2.63 TOPIX - 2644.26-1.90
STOCKS CHINA:  HANG SENG - 20506.43+0.93 SSEC - 3272.01-0.24
STOCKS EUR:  FTSE100 - 8177.15+0.83 CAC40 - 7409.11+0.80
STOCKS EUR:  DAX - 19254.97+0.93
01/11/2024  CBA:  USD - 387.17-0.45 GBP - 499.95-3.34
01/11/2024  CBA:  EURO - 420.51-0.68
01/11/2024  CBA:  GOLD - 34034.16-583.54 SILVER - 418.12-5.97
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերաբերում են ընկերությունների ավելի քան 86 տոկոսին
03/06/2022 11:49
Կիսվել

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերաբերում են ընկերությունների ավելի քան 86 տոկոսին

Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերաբերում են ընկերությունների ավելի քան 86 տոկոսին. այս տվյալները բերվում են «Բիզնեսի ներկա վիճակի մոնիթորինգի» արդյունքներում, որը ներկայացվել է ՌԴ նախագահին առընթեր ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության լիազոր Բորիս Տիտովի աշխատակազմի կողմից:

«Հարցմանը մասնակցած ձեռնարկությունների 86,8 տոկոսը ենթակա է պատժամիջոցների գործողությանը, 77,4 տոկոսը, նրանց խոսքով, ադապտացվել է պատժամիջոցներին կամ հույս ունի դա անել, իսկ ահա 11,7 տոկոսը դա չի կարողացել անել, եւ բիզնեսը դադարեցնում է լիովին կամ մասնակիորեն»,-ասվում է զեկույցում:

Հարցմանը մասնակցել են ՌԴ-ի 85 տարածաշրջանների 6003 ընկերությունների ղեկավարներ եւ սեփականատերեր:

Մոնիթորինգի տվյալների համաձայն, հարցվածների ճնշող մեծամանության (67,1 տոկոս) համար զգալի են տնտեսական անկման արդյունքները: Նրանց 29,4 տոկոսը հայտնել է հասույթի նվազման մասին, դրա հետ մեկտեղ նշելով, որ իրադրությունը մնում է հսկողության ներքո: Ձեռնարկատերերի եւս 24,9 տոկոսն իր վիճակը բնութագրել է որպես լուրջ անկում, իսկ 7,1 տոկոսը՝ որպես ճգնաժամ: Եվս 5,7 տոոկսը հայտարարել Է, որ փակել է իր բիզնեսը կամ մտադիր է դա անել առաջիկայում: Եվ միայն մասնակիցների 10,4 տոկոսն է պատասխանել, որ իրենց բիզնեսն առաջվա պես կայուն է եւ շարունակում է աճել:

«Ամենանշանակալից խնդիրը պահանջարկի անկումն է (պատասխանների 62,2 տոկոս), դրան հաջորդում են շրջանառու միջոցների դեֆիցիտը, մատակարարումների շղթայի խափանումը եւ ներմուծման դժվարությունները»,-նշում են հարցմանը մասնակցած բիզնեսի ներկայացուցիչները:

Դրա հետ մեկտեղ հարցվածների կեսից ավելին կառավարության գործողությունները ոչ բավարար է համարում պատժամիջոցների ճնշման պայմաններում, շուրջ 35 տոկոսը դրանք որակում է որպես «հանգիստ եւ արդյունավետ»:

Ընդ որում՝ ձեռնարկատերերի կեսից ավելին հայտարարել Է, որ ներկայում «անհրաժեշտ է հրաժարվել կոսմետիկ փոփոխություններից եւ արմատապես փոխել խաղի կանոնները. հարկավոր է նոր տնտեսական մոդել, որտեղ հարմար, շահավետ եւ անվտանգ կլինի աշխատելը»:

«Ճգնաժամը մեզ հետ Է, եւ այն զարգանում Է: Մոնիթորինգը միանշանակ ցույց է տալիս, որ բիզնեսի մեծ մասը կառավարության ներկա արձագանքը փոփոխություններին ընդունում է որպես ոչ բավարար: Խնդիրները հաղթահարել կարելի է միայն արմատական բարեփոխումների ճանապարհով, զարգացման բուն մոդելի փոփոխմամբ»,-ամփոփել է Տիտովը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

01/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.17
-0.45
Եվրո (EUR)
420.51
-0.68
Ռուբլի (RUR)
3.95
-0.04
Լարի (GEL)
141.88
+0.61
34034.16
-583.54
Արծաթ
418.12
-5.97