Օգոստոսի 1-ից տրանսպորտային միջոցների չվկայագրված գազաբալոնները չեն լիցքավորվի
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ից Հայաստանում չեն լիցքավորվի տրանսպորտային միջոցների այն գազաբալոնները, որոնք տեղադրված կամ վկայագրված չեն լինի լիցենզավորված կազմակերպության կողմից:
Եթե ձեր կողմից շահագործվող տրանսպորտային միջոցն աշխատում է և վերասարքավորված է սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատող համակարգով,նախարարությունը հորդորում է մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում: