Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Կտրամադրվեն մատչելի վարկեր տան վերանորոգման համար. գործընթացի մեկնարկը տրված է
14/06/2022 15:37
Կիսվել

Կտրամադրվեն մատչելի վարկեր տան վերանորոգման համար. գործընթացի մեկնարկը տրված է

Պետական ծրագրի շրջանակում Հայաստանի քաղաքացիների համար հասանելի կլինեն ամբողջական կամ մասնակի փոխհատուցվող վարկային առաջարկները՝ ուղղված բնակարանների, անհատական տների էներգաարդյունավետ վերանորոգմանը: Ընթացակարգային գործընթացները մոտենում են ավարտման փուլին, և մոտ օրերս քաղաքացիները հնարավորություն կունենան արդեն դիմելու և մատչելի վարկեր ստանալու:

Արմենպրես գործակալությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության կոմիտեի բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների վարչության պետ Տանյա Արզումանյանը, ներկայացնելով ծրագրի մանրամասները, նշեց, որ սուբսիդավորման պարագայում սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիների համար վարկը կլինի 0 տոկոս, այսինքն՝ առանց տոկոսի: Սահմանամերձ բնակավայր չհանդիսացող գյուղական բնակավայրերի համար վարկը կլինի 2 տոկոս, քաղաքային բնակավայրերի համար՝ 3 տոկոս, Երևանի բնակիչների համար՝ 5 տոկոս: Ըստ ծրագրի՝ վարկի բանկային տոկոսադրույքը 14 տոկոս է, որի զգալի մասը կամ ամբողջությամբ, կախված բնակավայրից, պետությունը սուբսիդավորում է: Բազմաբնակարան շենքերի բնակարանների համար նախատեսված է առավելագույնը 7 մլն դրամի վարկ, իսկ անհատական տների համար՝ 10 մլն դրամ:  Վարկի մարման առավելագույն ժամկետ է սահմանվել 7 տարի:

Ի՞նչ նկատի ունենք վերանորոգում ասելով և ի՞նչ է իրենից ենթադրում էներգաարդյունավետ վերանորոգման բաղադրիչը:

«Խոսքը տների ընթացիկ վերանորոգման ու ներքին հարդարման աշխատանքների մասին է, որոնք պետք է ուղեկցվեն էներգաարդյունավետության միջոցառումներով: Օրինակ, անհատական տների համար արտաքին պատերի ջերմամեկուսացում՝ տանիք, նկուղ և այլն: Դրանից բացի, դռների լուսամուտների փոխարինում, այլընտրանքային էներգիայի աղբյուրների ձեռքբերում տեղադրում, արևային պանելների մասին է խոսքը, էներգախնայող ջեռուցման համակարգ և այլն: Ամեն ինչ, ինչը էներգախնայող է»,-ասաց Տանյա Արզումանյանը:

Ծրագրում չեն կարող ընդգրկվել այն տները, բնակարանները, որոնք վթարային են: Հետևաբար, քաղաքացիները վարկ վերցնելիս պետք է ներկայացնեն նաև լիցենզավորված կազմակերպության կողմից տրված եզրակացություն տան տեխնիկական վիճակի վերաբերյալ:

Կենտրոնական բանկի նախագծերի ղեկավար Դավիթ Կիրակոսյանի խոսքով, ծրագրից օգտվելու համար նախատեսված է բանկից վարկ վերցնելու դասական գործընթաց: Ոչ մի արտոնություն չի սահմանվում, պարզապես վարկը ձևակերպելուց հետո պետությունը մասնակի կամ ամբողջությամբ սուբսիդավորում է վարկի տոկոսադրույքը:

«Ստանդարտ վարկային պրոդուկտ է լինելու: Բանկերը, վարկային կազմակերպությունները գնահատելու են հաճախորդների վարկունակությունը՝ եկամուտների բավարար մակարդակ, վարկային պատմություն, համավարկառուների շրջանակ և այլն: Գրավի անհրաժեշտության հարցն ազատ ենք թողել, դա պարտադիր պայման չէ՝ կախված անձի վարկունակությունից: Վարկային գումարը նախատեսված է տրամադրվել թե միանգամից, թե փուլային տարբերակով»,-ասաց Դավիթ Կիրակոսյանը:

Ինչպե՞ս և ո՞ր կառույց է իրականացնելու վերահսկողությունը: Դավիթ Կիրակոսյանը նշեց, որ վերահսկողությունը վերապահված է ֆինանսական կազմակերպություններին: Կան նաև ընտրանքային մոնիթորինգի հնարավորություն նաև պետական կառույցների կողմից: Վարկը տրամադրվելու է բացառապես անկանխիկ եղանակով, ծախսերի առնվազն 80 տոկոսը պետք է փաստաթղթային հիմնավորում ունենա, էներգաարդյունավետ աշխատանքներին ուղղված ծախսերը պետք է փաստաթղթային հիմնավորված լինեն 100 տոկոսով:

Ընդհանուր առմամբ, գործընթացի մեկնարկը տրված է, պատասխանատուները հորդորում են ցանկացողներին արդեն սկսել փաստաթղթային հարցրերը լուծել, մինչ  բանկերին, ֆինանսական կազմակերպություններին դիմելու ժամկետների մասին հայտարարելը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12